ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մեկ զարկով և պոպուլիզմով երբեք չես կարող նմանատիպ ահռելի ծավալի հասնող բազմաշերտ խնդիրներին լուծումներ տալ»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն ամեն ինչ կորցրել են՝ իրենց բնակարանները, աշխատելու, կայուն եկամուտ ստեղծելու և, առհասարակ, հանրային կյանքի բոլոր ոլորտներում իրենց ունեցած բոլոր հնարավորությունները: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն ընդգծում է՝ այսօր փաստացի գտնվելով Հայաստանում՝ նրանք ունեն այդ բոլոր խնդիրները:

«Արցախցիների խնդիրները վերաբերում են հանրային կյանքի բոլոր ոլորտներին, սոցիալական, հոգեբանական խնդիրներն ունեն նաև համալիր բնույթ: Պետության կողմից տրամադրվող աջակցությունը պետք է համարժեք լինի այդ համալիր բնույթին: Միայն ֆինանսական որոշակի հատուցումները, անկախ իրենց չափից, բավարար չեն և չեն էլ կարող լինել մարդկանց խնդիրները լուծելու իմաստով: Նրանք ֆինանսական կարճաժամկետ աջակցության խնդիր չունեն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ավետիսյանը:

Գնահատելու համար, թե արդյոք պետության կողմից տրամադրվող ֆինանսական աջակցության չափը բավարար է գոնե նվազագույն խնդիրները լուծելու համար, մեր զրուցակիցն առաջարկում է դրանք համադրել Հայաստանում մեկ անձի հաշվով ամսական նվազագույն սպառողական զամբյուղի արժեքի հետ: «Այն մոտ 80 հազար դրամ է: Մեկ անձի հաշվով դրանք նվազագույն ծախսեր են, որոնց մեջ ներառված չէ բնակարանի վարձակալության ծախսը: Հիմա, երբ մեկ անձին տրամադրվում է ամսական 50 000 դրամ, պետք է հասկանանք, որ դա նույնիսկ չի բավարարում բնակարանի վաձակալությանը և կոմունալ ծախսերին, եթե, օրինակ՝ վերցնենք չորս հոգանոց ընտանիքի հաշվով: Սա փաստ է: Հատկապես, եթե նկատի ունենանք, որ թռիչքային կերպով աճում է բնակարանների վարձավճարների չափը, ընդ որում՝ ոչ միայն Երևանում և խոշոր քաղաքներում, այլ նույնիսկ հեռավոր բնակավայրերում: Երկրորդը՝ մարդիկ չունեն կայուն եկամտի աղբյուր, և իրենց ծախսերը փոխհատուցելու համար իրենց միանվագ տվել են 100 հազար դրամ»,-նշում է ԱԺ պատգամավորը:

Հիշեցնում է՝ պետական ֆինանսական աջակցությունը Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից ոչ բոլորն են ստացել: «Այստեղ իդենտիֆիկացնելու, լիարժեք հաշվառելու խնդիրները լուծված չեն: Բացի դա, բոլորին հավասարապես 100 հազար դրամ տալը՝ որպես առաջին քայլ, ինչ-որ ձևով արդարացված է, բայց հետագայում սոցիալական աջակցությունը պետք է լինի ընտանիքի գնահատված կարիքի հիման վրա, որ լինի հասցեական, խնդիր լուծող, արդար ու արդյունավետ: Բայց ինչ կարիքի գնահատման մասին է խոսքը, երբ ի սկզբանե փաստացի գոնե նվազագույն տեղեկատվության հաշվառում տեղի չունեցավ, և այն փնթի, բարձիթողի վիճակը, որը կար արցախցիներին ընդունելու օրերին, միանշանակ կարելի է համարել որպես առանցքային ձախողումներից մեկը: Առանց տեղեկատվության, մարդկանց հասցեների, ընտանիքի կազմի, սոցիալական խնդիրների մասին առանձնացված գնահատումներ անելը, եթե չասեմ անհնարին է, ապա էապես բարդացել է: Բայց պետք է այդ ճանապարհով անցնել, ոչ միայն հստակ հաշվառել ընտանիքի կազմն ու կառուցվածքը, այլ պետք է լիարժեք գնահատվեն առողջապահական, կրթական, սոցիալական և մնացյալ խնդիրները, որոնք ունեն արցախահայերը»,-հավելում է մեր զրուցակիցը:

Շարունակում է՝ եթե իշխանությունը նպատակ ունի, որ արցախահայությունն ամրանա մեր երկրում, շարունակի ապրել ու արարել Հայաստանում, պետք է լուծի երկու գլոբալ խնդիր: «Առաջինը մարդկանց կայուն եկամտով՝ զբաղվածությամբ ապահովելու, իսկ երկրորդը դրան համակցված բնակարանի ապահովման խնդիրներն են: Ակնհայտ է, որ պետությունը 100 հազար արցախցու չի կարողանալու միանգամից ապահովել բնակարանային նվազագույն պայմաններով: Նախորդ տարիներին կային բազմաթիվ ծրագրեր, պետք է դրանք վերանայվեն, դրանցով պետական աջակցությամբ ստեղծվի իրական հնարավորություն և որոշակիություն արցախահայության՝ Հայաստանում բնակարանային ապահովման գործում: Այս հարցում պայմաններից մեկը մնալու է կայուն եկամտի խնդիրը: Մարդիկ պետք է նախ ունենան ապրելու հնարավորություն, այո, նաև պետք է իրենց մասնակցությունն ունենան իրենց բնակարանային խնդրի լուծմանը որոշակի վճարներով, իսկ դրա համար կարևոր է զբաղվածության խնդիրը:

60 հազարից ավելի չափահաս, աշխատանքային տարիքի մարդ Արցախում եղել է աշխատավարձ ստացող վարձու աշխատողներ, փոքր ու միջին բիզնեսով զբաղվող մարդիկ և այլն: Հիմա նրանք ունեն ներուժ, մեծ կարիք ու օբյեկտիվ անհրաժեշտություն կա, որ այդ ներուժը, հատկապես ու նաև պետական աջակցությամբ, գործադրվի Հայաստանում, ինչը բազմաթիվ մուլտիպլիկատիվ արդյունքներ կարող է ապահովել: Մարդկանց կայուն եկամտով ապահովումը նշանակում է նրանց սոցիալական բեռի թեթևացում, ընտանիքների խնդիրների լուծման ճանապարհի հարթում ՝ սեփական քրտինքով ու աշխատանքով, եկամուտներ պետական բյուջեում և ներդրում տնտեսության մեջ: Աճող տնտեսությունն արդյունավետ պահանջարկ է ներկայացնում աշխատուժի նկատմամբ»,-ասում է Թադևոսյանը:

Ընդգծում է՝ թվարկվածները բարդ և հետևողական համակարգման ենթակա, լուծումներ պահանջող խնդիրներ են: «Մեկ զարկով և պոպուլիզմով երբեք չես կարող նմանատիպ ահռելի ծավալի հասնող բազմաշերտ խնդիրներին լուծումներ տալ: Ծրագրային լուծումներ են պետք, հետևողականություն և պետական համակարգի արդյունավետ ու հասցեական աշխատանք: Բայց վերջին թվարկածներս ուղղակի հակացուցված են այսօրվա իշխանություններին: Նախ՝ վստահ չեմ, որ իրենց նպատակն արցախահայությանն այստեղ պահելն է: Երկրորդ՝ վերջին հինգ տարվա ընթացքում բազմաթիվ առիթներ ենք ունեցել համոզվելու, որ իրենք դժվարությունների դեմ պայքարում են բացառապես պոպուլիզմով, գտնում են մեղավորներ ու անցնում են առաջ, որպես օրինակ՝ Կովիդ 19-ի համավարակի դեմ պայքարի տապալումը, 44-օրյա պատերազմը, խայտառակ պարտությունը և դրա հետևանքները, Արցախի հանձնումը, բանակցային ձախողումները, և վերցնենք իրենց իշխանության ամեն օրը, որը յուրահատուկ տապալման և պոպուլիզմի օր է՝ սին արդարացումներ, մեղավորների փնտրտուք:

Այսպիսի վարքագծով իշխանությունը երբեք չի կարող իմ նշած քայլերը հաջորդականությամբ և ողջ ծավալով իրականացնել»,-փաստում է ԱԺ պատգամավորը: Երբ նայում ենք այն իրականությանը, որն ունենք այն պահից, երբ մայր Հայաստանը սկսեց ընդունել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, տպավորություն է, որ եթե չլինեին հասարակական տարբեր նախաձեռնությունները, անհատները, կամավորները ներկայումս ունեցած մեր ճգնաժամն անկառավարելի էր դառնալու: «Հասարակությունը համախմբվեց, բայց, ավաղ, բազմաթիվ են խորացող խնդիրները: Հայաստանի գրեթե բոլոր քաղաքացիներն իրենց ուժերի ներածին չափով իրենց մասնակցությունն ունեցան արցախցիներին աջակցելու հարցում, նաև բազմաթիվ բարեգործական, հասարակական կազմակերպություններ, իրենց ներդրումն ունենալով, կարողացան որոշակիորեն մեղմել իրավիճակը:

Բայց սա անհատի կամ հասարակական կազմակերպության խնդիրը չէ և չի էլ կարող լինել, սա պետության համակարգված, ծրագրային մոտեցման անհրաժեշտություն է պահանջում: Պետական աջակցությունն իր ողջ ու համարժեք ծավալով ոչ թե Հայաստանի Հանրապետության նվերն է արցախցուն, այլ պոզիտիվ պարտականությունը, որը նա պետք է կատարի: Ի վերջո, Հայաստանն էր Արցախի անվտանգության երաշխավորը, և Հայաստանի իշխանությունները մեղսակից են Արցախի Հանրապետության այս վիճակի և ցեղասպանական գործողությունների համար, որոնք Ադրբեջանն իրականացրեց մեր աչքի առաջ»,-եզրափակում է Թադևոս Ավետիսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular