ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կարճաժամկետ գործիքակազմով հնարավոր չի լինելու լուծել երկարաժամկետ խնդիրները»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դրամը նախ կտրուկ արժեզրկվեց, ապա նորից արժևորվեց: Մասնագետներն ասում են՝ երկու դեպքում էլ պետք է խոսել չակերտավոր «արժևորման» կամ «արժեզրկման» մասին: Իրականում ի՞նչ տեղի ունեցավ ընդամենը տասը-տասնհինգ օրվա ընթացքում: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն ասում է՝ տեղի ունեցավ այն, ինչը կանխատեսում էին: «Նշում էինք, որ բարձր տնտեսական աճը և ազգային արժույթի գերարժևորումը ռուս-ուկրաինական պատերազմի պայմաններում ստեղծված տնտեսական դրական ֆոնի արդյունքն է: Պատիկներով աճեցին դրամական փոխանցումները Ռուսաստանից Հայաստան, էապես աճեցին արտահանումը և վերարտահանումը հատկապես դեպի Ռուսաստան՝ ապահովելով արժութային մուտքեր: Բացի դա, ռուս-ուկրաինական պատերազմից հետո Ռուսաստանի հարյուրավոր քաղաքացիներ սկսեցին գալ Հայաստան ոչ միայն որպես զբոսաշրջիկ, այլև այստեղ տեղափոխեցին իրենց բիզնեսները, հատկապես ՏՏ ոլորտում և այլն: Մեծ պահանջարկը խթանեց տնտեսական բարձր աճ»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Ավետիսյանը:

Հավելում է՝ փորձագետները մշտապես շեշտել են, որ այս աճը և դրական ֆոնը չի կապիտալացվում ու չի ստանում երկարաժամկետ դրական ազդեցության հնարավորություն: «Դա շատ վտանգավոր էր, որովհետև ինչ-որ պահի այդ գործոնները թուլանալու էին, և ունենալու էինք լուրջ տնտեսական և դրանից բխող սոցիալական հետևանքներ: Ըստ էության, հիմա սա է տեղի ունենում: Այդ գործոնները որոշակիորեն թուլացել են, խոսքը ՌԴ քաղաքացիների այցելությունների, դրամական փոխանցումների, արտահանման առաջանցիկ տեմպի մասին է: Բնական է, որ արժութային շուկան շատ արագ դրան արձագանքում է: Արժութային շուկայում այդ անհանգստությունները և ազգային արժույթի արժեզրկման ֆոնը գալիս է այդ հիմնական գործոններից»,-նշում է մեր զրուցակիցը:

Փաստում է՝ որքան էլ Կենտրոնական բանկը փորձի իր կարճաժամկետ գործիքներով միջամտել, արժութային շուկայի կայունացման իմաստով, միևնույնն է, շուկան իրենն անելու է: «Կարճաժամկետ գործիքակազմով հնարավոր չի լինելու լուծել երկարաժամկետ խնդիրները: Նոր իրողություններով պայմանավորված՝ արժութային շուկան նոր հավասարակշռության պետք է հասնի, և դա լինելու է ազգային արժույթի արժեզրկման ձևով: Թե ինչ չափով և ինչ ժամանակահատվածում կտևի այդ անկայունությունը մինչև նոր հավասարակշռություն, ցույց կտան ժամանակը և այդ գործոնների հետագա դրսևորման դինամիկան»,-եզրափակում է Թադևոս Ավետիսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular