ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հնարավոր չեղավ կանխել Ադրբեջանի կողմից ԼՂ ժողովրդի հայրենազրկումը․ Միրզոյանը՝ Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Ժոզե Ավելինու Բետենկուրին` Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ, հայտնում են ԱԳՆ-ից։

Հաղորդագրությունում նշված է․ 

«Արձանագրելով, որ Հայաստանում Սուրբ Աթոռի նվիրակի առաքելությունը համընկել է Հայաստանի և հայ ժողովրդի համար բարդ ժամանակահատվածի հետ՝ նախարար Միրզոյանը արժևորել է երկկողմ հարաբերությունների խորացման և զարգացման գործում նրա ներդրումն ու ջանքերը և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: 

Ընդգծելով, որ իր համար առանձնահատուկ էր առաքելությունը քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն ընդունած երկրում՝ Սուրբ Աթոռի առաքելական նվիրակը շնորհակալություն է հայտնել կապերի ամրապնդմանն ուղղված արդյունավետ համագործակցության և ջանքերի համար՝ նախարար Միրզոյանին փոխանցելով Սուրբ Գրիգոր Մեծի պապական շքանշանը:  

Զրուցակցիները քննարկել են Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև փոխգործակցության տարբեր հարցեր՝ գոհունակությամբ նշելով վերջին շրջանում երկկողմ բարձրաստիճան այցերի իրականացումը, մասնավորապես 2022թ. ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Վատիկան և  2023թ. Սուրբ Աթոռի պետական քարտուղար Պիետրո Պառոլինի ացը Երևան: 

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով Լեռնային Ղարաբաղի հայաթափմանը՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ 100 հազարից ավել հայության բռնի տեղահանմանը նախորդել էին սեպտեմբերի 19-ի ադրբեջանական ռազմական հարձակումը և շուրջ 10-ամսյա շրջափակումը: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ չնայած միջազգային հանրության, այդ թվում՝ Սուրբ Աթոռի կոչերին և հայտարարություններին՝ փաստացի հնարավոր չեղավ կանխել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հայրենազրկման ծրագրավորված քաղաքականությունը: 

Շեշտվել է պահպանվող հումանիտար խնդիրների, ԼՂ-ից տեղահանված հայերի իրավունքների հասցեագրամ, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ միջազգային դերակատարների գործուն ներգրավածության և գործողությունների կարևորությունը»:  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular