ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ապամոնտաժել են ութ դիտակետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 19-ից ռուս խաղաղապահները փակել են ութ դիտակետ և ևս 15 ժամանակավոր դիտակետեր Լեռնային Ղարաբաղի Ասկերանի, Շուշիի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում, հայտնում է РИА Новости-ն՝ ՌԴ ՊՆ-ին հղումով։

 

«Ընդհանուր առմամբ, 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ասկերանի, Շուշիի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում փակվել են ռուս խաղաղապահների ութ դիտակետ և 15 ժամանակավոր դիտակետեր։ Ռուս խաղաղապահների մասնակցությամբ շարունակվում են աշխատանքները Լեռնային Ղարաբաղի բնակեցված շրջաններ էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման վերականգնման ուղղությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։

 

 

Հստակեցվում է, որ 24 ժամվա ընթացքում ԼՂ պաշտպանության բանակի զինաթափման ու լուծարման կապակցությամբ Շուշիի շրջանում փակվել է ռուս խաղաղապահների մեկ դիտակետ։

 

Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն գրանցվել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular