ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում պետական որոշ պաշտոններ զբաղեցնելու համար Արցախից տեղահանված մասնագետները պետք է թեստավորում անցնեն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախից տեղահանված այն մասնագետները, որոնք մինչև պատերազմը Արցախի պետական մարմիններում առաջատար և կրտսեր պաշտոններ են զբաղեցրել, ներկայումս  Հայաստանում չեն կարող մասնակցել համարժեք պաշտոններ զբաղեցնելու համար հայտարարված մրցույթներին, քանի դեռ թեստավորում չեն  անցել և չեն ընդգրկվել վարկանիշային ցուցակում: Խնդրի վերաբերյալ NEWS.am-ին են ահազանգել Արցախի պետական հիմնարկներում աշխատած քաղաքացիական ծառայողները, որոնք ցանկացել են աշխատանքի անցել Հայաստանի նույնանուն պետական կառույցներում, սակայն անակնկալի են եկել՝ պարզելով, որ ՀՀ-ում գործող ընթացակարգերը տարբեր են:

ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակից NEWS.am-ին պարզաբանեցին, որ խնդիրը բացառապես  վերաբերվում է քաղաքացիական ծառայության մասնագիտական  6-րդ, 7-րդ և 8-րդ ենթախմբերի պաշտոններ զբաղեցնելու համար սահմանված պահանջներին:

Բանն այն է, որ ՀՀ-ում դեռևս 2018թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝  քաղաքացիական ծառայության մասնագիտական  6-րդ, 7-րդ և 8-րդ ենթախմբերի պաշտոններ զբաղեցնելու համար հարցազրույցին մասնակցելու համար թեկնածուներն ընտրվում են վարկանիշային ցուցակներից: Վարկանիշային ցուցակները կազմելու համար առնվազն տարին երկու անգամ քաղաքացիական ծառայության գրասենյակն անցկացնում է թեստավորում: Տվյալ  ենթախմբերի պաշտոններ զբաղեցնելու համար ՀՀ քաղաքացին պետք է ունենա առնվազն միջնակարգ կրթություն, իսկ համապատասխան աշխատանքային ստաժ չի պահանջվում:

 

Մինչդեռ Արցախում գործել է նախկին՝ 2002թ. «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքը, որով նշված խմբերում (ցածր պաշտոններ) ընդգրկված քաղծառայողների համար հիշյալ պահանջները չեն գործել:

Քաղաքացիական ծառայության գրասենյակից միաժամանակ հայտնեցին, որ Արցախում քաղծառայության ղեկավար պաշտոններ և մասնագիտական բարձր պաշտոններ զբաղեցրած քաղաքացիներն արդեն իսկ հաջողությամբ հաղթահարել են մրցույթներն ու աշխատանքի անցել տարբեր գերատեսչություններում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular