ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դավիթ Բաբայանը ընտանիքի հետ մինչ օրս կապ չի հաստատել. որդի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի նախկին արտգործնախարար, հասարակական ու քաղաքական գործիչ Դավիթ Բաբայանն, ինչպես հայտնի է, սեպտեմբերի 28-ին Ստեփանակերտից մեկնել էր Շուշի և ինքնակամ հանձնվել ադրբեջանական կողմին։ 

Միայն հոկտեմբերի 6-ին ադրբեջանական մամուլը լուսանկար հրապարակեց, նշելով, որ Բաբայանն ապահովված է տեղեկատվության հասանելիությամբ և որ նրան տրամադրվել է գրադարանից օգտվելու հնարավորություն։ 

Դավիթ Բաբայանի հարազատներն ամեն բացվող օր քրքրում են ադրբեջանական մեդիա դաշտը, այն հույսով, որ գոնե նոր լուսանկար կամ տեղեկություն կգտնեն, բայց, ապարդյուն։ 

MediaHub-ն այսօր կապ է հաստատել Դավիթ Բաբայանի որդու՝ Տիգրանի հետ։ Նա տեղեկացրեց, որ հոկտեմբերի 6-ից մինչ օրս հոր մասին որևէ տեղեկություններ չունեն, անգամ Կարմիր խաչի առաքելությունը ընտանիքի անդամների հետ տեսակապի կամ նամակագրության հնարավորություն առայժմ չի ստեղծել։

Տիգրան Բաբայանի խոսքով, մտահոգությանը զուգահեռ, ընտանիքը չի կորցնում հույսն ու լավատեսությունը, որ Բաքուն Հայաստանին կփոխանցի Դավիթ Բաբայանին։

Հունան Թադևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular