ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ…երաժշտական գործիք ֆլեյտա

ՖՈՏՈ

Ֆլեյտան փայտե փողային երաժշտական գործիք է։ Ի տարբերություն լեզվակավոր փողային գործիքների ֆլեյտան աերոֆոն է։ Հնչողությունը ստեղծվում է ֆլեյտահարի առաջացրած ձայնային տատանումներից (վիբրացիա), երբ ձայնը օդի մղումով դուրս է գալիս անցքերից։Արտաքին տեսքով, գործիքը հիշեցնում է գլանաձեւ խողովակ, որի ներսում կա օդային անցք: Հազարամյակների ընթացքում այդ զարմանահրաշ գործիքը շատ էվոլյուցիոն փոփոխությունների է ենթարկվել մինչև մեր աչքի համար սովորական իր տեսքը ստանալը: Կարելի է ասել, որ ֆլեյտան ամենահին երաժշտական գործիքն է: Նախնադարյան հասարակության մեջ ֆլեյտայի նախորդը եղել է  սուլիչը, որն օգտագործել են ծիսական արարողությունների, ռազմական արշավների և այլնի ժամանակ: Սուլիչը նաև սիրված մանկական խաղալիք է եղել: Այն պատրաստել են փայտից, կավից, ոսկորներից, և իրենից ներկայացրել է անցքով փոքրիկ խողովակ: Սուլիչը փչելիս առաջացրել է բարձր հաճախականության ձայներ: Ժամանակի ընթացքում մարդիկ սկսել են մատների համար անցքեր բացել սուլիչների վրա: Նմանատիպ գործիքի օգնությամբ, որը կոչվում է սուլիչ-ֆլեյտա, մարդը սկսել է արտաբերել տարբեր հնչյուններ և մեղեդիներ: Հետագայում խողովակը երկարացվել է, անցքերի քանակն ավելացվել, ինչը հնարավորություն է տվել ավելացնել այդ գործիքով նվագած մեղեդիները: Հնէաբանները կարծում են, որ այդ ամենահին երաժշտական գործիքը գոյություն է ունեցել մ.թ.ա. մոտ 40 հազարամյակ: Հին Եվրոպայում և Տիբեթի ժողովուրդների մոտ եղել են կրկնակի և եռակի սուլիչ ֆլեյտաներ, իսկ հնդկացիները, Ինդոնեզիայի և նույնիսկ Չինաստանի բնակիչները ունեցել են անգամ ռնգային ֆլեյտաներ, որտեղ  ձայնն առաջանում է քթով արտաշնչելիս: Գոյություն ունեն պատմական փաստաթղթեր, որոնք վկայում են, որ մոտ հինգ հազար տարի առաջ Հին Եգիպտոսում եղել են ֆլեյտաներ: Հին փաստաթղթերում հայտնաբերվել են երկայնական ֆլեյտաներ՝ մատների համար մի քանի անցքերով: Ֆլեյտայի մեկ այլ տեսակը՝ լայնակի ֆլեյտան գոյություն է ունեցել Հին Չինաստանում ավելի քան երեք հազար տարի առաջ, Հնդկաստանում և Ճապոնիայում մոտ երկու հազար տարի առաջ:

Եվրոպայում երկար ժամանակ օգտագործել են երկայնական ֆլեյտա: 17-րդ դարի վերջին ֆրանսիացի վարպետները կատարելագործել են արևելքից եկած լայնակի ֆլեյտան նրան  տալով ձայնային արտահայտչություն ու հուզականություն: Իրականացված արդիականացման արդյունքում արդեն 18-րդ դարում բոլոր նվագախմբերում սկսել են հնչել լայնակի ֆլեյտաներ: Ավելի ուշ լայնակի ֆլեյտան բազմիցս կատարելագործվել է: Հայտնի ֆլեյտահար, երաժիշտ և կոմպոզիտոր Թեոբալդ Բոեմն է այդ գործիքին իր վերջնական ժամանակակից ձևը տվել: 15 երկար տարիներ նա կատարելագործել է այդ գործիքը կատարելով բազմաթիվ օգտակար նորամուծություններ: Այն ժամանակ արծաթն է օգտագործվել որպես ֆլեյտայի պատրաստման նյութ, չնայած եղել են նաև փայտե գործիքներ: 19-րդ դարում փղոսկրե ֆլեյտան է մեծ տարածում գտել, եղել են նույնիսկ ապակե ֆլեյտաներ: Ներկայումս կան ֆլեյտաների 4 տեսակներ՝ մեծ (սոպրանո), փոքր (պիկոլո), բաս և ալտ: Ռումինացի երաժիշտների վիրտուոզ նվագի շնորհիվ Եվրոպայում լայն տարածում է գտել լայնակի ֆլեյտայի այնպիսի տարատեսակը, ինչպիսին է պան-ֆլեյտան: Այդ գործիքն իրենից ներկայացնում է տարբեր երկարությունների և նյութերի խողովակների շարք: Անտիկ ժամանակներում այն համարվել է հին հունական Պան աստծո անփոխարինելի երաժշտական ​​գործիքը, և կոչվել է սիրինգա: Լայնորեն հայտնի են պան ֆլեյտաների այնպիսի տարատեսակներ, ինչպիսիք են ռուսական կուգիկլին, հնդկական սամպոնիան, վրացական լարչեմին և այլն: 19-րդ դարում ֆլեյտա նվագելը համարվել է նուրբ էթիկետի և բարձր հասարակությանը պատկանալու նշան:

Нет описания.

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular