Բոլորն են ցանկանում վերադառնալ Արցախ՝ ակնկալելով անվտանգության և իրավունքների ամուր երաշխիքներ. Արտակ Բեգլարյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՅուրաքանչյուր փախստական ցանկանում է վերադառնալ Արցախ՝ ակնկալելով ստանալ այնտեղ իր անվտանգության և իրավունքների ամուր երաշխիքներ: Այս մասին X-ի իր միկրոբլոկում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Արդյոք միջազգային հանրությունը հանցավոր անգործությամբ կշարունակի՞ աջակցել Արցախի ցեղասպանությանը, թե՞ ապահովելու է անվտանգ և արժանապատիվ կյանք՝ այս բնիկ ժողովրդի համար իրենց հայրենիքում»,- գրել է նա: