Պաշտոնների վերաբերյալ դեռ վաղ է խոսել, հայտարարությունը կանենք շուտով, երբ հստակ կորոշենք թեկնածուներին. Ավինյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՍա 2018-ից հետո խոշոր հետընտրական դաշինքների փորձերից մեկն է, համոզված եմ, որ այն հաջողությամբ է պսակվելու: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Երեւանի քաղաքապետի երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Երեւանի ավագանիում ՔՊ-ի եւ «Հանրապետություն» կուսակցության համագործակցությանը:
«Պառլամենտական երկրում մենք այսպիսի պատկերներ հետագայում տեսնելու ենք միգուցե ԱԺ-ում, այլ խոշոր քաղաքներում, սա արդեն բնական մոդելն է լինելու, որը մենք կտեսնենք:
Պաշտոնների վերաբերյալ դեռ վաղ է խոսել, հայտարարությունը կանենք շուտով, երբ կորոշենք թեկնածուներին հստակ, որովհետեւ ուղղակի պաշտոն ստանձնելը այստեղ աթոռների բաժանում չի: Շատ կարեւոր է, որ մարդիկ, որոնք պատրաստվում են ստանձնել պատասխանատվություն, ունենան այն կարողությունները, որոնք հարկավոր են՝ լինի փոխքաղաքապետ, թաղապետ: Այդ մարդիկ կրելու են բավականին ծանր բեռ: Յուրաքանչյուր վարչական շրջան մոտ 100 հազար բնակչություն ունի, եւ երեւանցիների խնդիրները պետք է լինեն առաջնային»,-ասաց նա: