ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետությունից աջակցություն չկա, բայց վստահ ենք՝ կվերադառնա․ Վագիֆ Խաչատրյանի դուստր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բաքուն այսօր կադրեր տարածեց և տեղեկացրեց՝ ամիսներ առաջ գերեվարված Վագիֆ Խաչատրյանի դատը մեկնարկել է:

MediaHub-ի հետ զրույցում Վագիֆ Խաչատրյանի դուստր Վերա Խաչատրյանը նշեց, որ Կարմիր Խաչի միջոցով ստացվել է կապ հաստատել հոր հետ։ Ի՞նչ ակնկալիքներ ունի Վագիֆ Խաչատրյանի ընտանիքը դատական առաջին նիստից, որը արդեն ընթանում է.

«Կարմիր Խաչի միջոցով ստացվեց հեռախոսազանգ ունենալ մեր հոր հետ։ Պետությունից աջակցություն չկա, մեր հետ կապ հաստատող չի եղել։ Դատից չգիտենք, թե ինչ ակնկալիք ունենանք... ուղղակի հավատում ենք։ Վստահ ենք, որ ինքը կվերադառնա»,- MediaHub-ի հետ զրույցում հայտնեց դուստրը՝ Վերա Խաչատրյանը։ 

Նշենք, որ օգօստոսին Վագիֆ Խաչատրյանի դուստրը MediaHub-ի հետ զրույցում ասել էր, որ հոր հետ խոսում են նամակագրության միջոցով՝ Կարմիր Խաչի միջնորդությամբ և իրենց տված տեղեկություններով գիտեն իր վիճակի մասին: 

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հուլիսի 29-ին առևանգել է ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ բուժման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխվող քաղաքացիներից մեկին՝ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է ներկայացվել, ըստ որի` Վագիֆ Խաչատրյանն իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։

Մարիաննա Արամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular