ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղրղզստանի նախագահը վավերացրել է Ռուսաստանի հետ ՀՕՊ միասնական համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը վավերացրել է Ռուսաստանի հետ հակաօդային պաշտպանության միասնական տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը: Հայտնել է նրա մամուլի ծառայությունը։

Նախօրեին այս փաստաթուղթը երեք ընթերցմամբ հավանության էր արժանացել Ղրղզստանի խորհրդարանի կողմից։

Պայմանագրի համաձայն՝ Մոսկվան և Բիշքեկը ստեղծում են հակաօդային պաշտպանության միասնական տարածաշրջանային համակարգ, որը կդառնա ԱՊՀ անդամ երկրների ՀՕՊ միասնական համակարգի անբաժանելի մասը։

Պայմանագրի գործողության ընթացքում Բիշքեկը հինգ հեկտար հողատարածք կտրամադրի Կանտի ռուսական ավիաբազայի հարեւանությամբ։

Կողմերն այս պայմանագիրը կնքել են Մոսկվայում 2022 թվականի օգոստոսի 16-ին։ Վլադիմիր Պուտինը վավերացման օրենքը ստորագրել է 2023 թվականի մայիսի 29-ին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular