ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քանի արցախցի է Հայաստանից արդեն հեռացել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստում հնչեցրեց Հայաստանից հեռացած արցախցիների թիվը:

«Ես ամեն օր ստանում եմ թվերը, թե ինչքան մարդ է Լեռնային Ղարաբաղից Հայաստան եկած դուրս եկել Հայաստանի Հանրապետությունից: Այս պահի դրությամբ մոտավորապես 2500 մարդ է դուրս եկել: Ես հույս ունեմ, որ նրանք պարզապես այս շոկային վիճակը հաղթահարելու համար այցելում են արտերկրում ապրող իրենց բարեկամներին, հարազատներին՝ ինչ-որ ժամանակ անցկացնելու այնտեղ և վերադառնալու»,- ասել է Փաշինյանը:

Նա նաև հավաստիացրել է, որ ՀՀ իշխանությունների քաղաքականությունը նույնն է, և ինչ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների պարագայում:

«Մենք ժողովրդագրության հետ կապված ծրագրեր ունենք, բնակարանի ապահովման հետ կապված ծրագրեր ունենք, սահմանամերձ գյուղերում տներ կառուցելու հետ կապված ծրագրեր ունենք, զարգացման ամենատարբեր ծրագրեր ունենք»,- ասել է նա: 

Ըստ փորձագետների կանխատեսումների, սակայն, Հայաստան բռնի տեղահանված արցախցիները դեռ կշարունակեն հեռանալ երկրից:

Հիշեցնենք, ըստ պաշտոնական տեղեկատվության՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց թիվը 100 632 է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular