Վանում երկրաշարժ է եղել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆերկայիս Թուրքիայի Վան նահանգի շրջանում րոպեներ առաջ երկրաշարժ է տեղի ունեցել․ գրում են թուրքական լրատվամիջոցները։
AFAD-ի տվյալներով՝ ժամը 15.04-ին Վանում տեղի է ունեցել 4,7 մագնիտուդով երկրաշարժ։
Հիշեցնենք, օրեր առաջ Վանում կրկին երկրաշարժ էր եղել՝ 4,7 մագնիտուդ ուժգնությամբ։ Քաղաքացիներին հաղորդագրություններ էր ուղարկվել՝ հնարավոր երկրաշարժի մասին։