ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԱՄԱՍ-ը կջնջվի երկրի երեսից. Իսրայելի պաշտպանության նախարար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը խոստացել է ոչնչացնել պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումն այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ի հարյուրավոր զինյալներ անցած շաբաթ օրը ներխուժել են Իսրայելի հարավ և ավերիչ հարձակում իրականացրել՝ սպանելով առնվազն 1000-ից ավելի մարդու:

«Մենք կվերացնենք ՀԱՄԱՍ կոչվող այս երևույթը», - ասել է Գալանտը մամուլի ասուլիսում։ Այս մասին գրել է timesofisrael.com-ը:

«ՀԱՄԱՍ-ը` Գազայի իսլամական պետությունը, կջնջվի երկրի երեսից: Այն չի շարունակի գոյություն ունենալ։ Չի լինի այնպիսի իրավիճակ, որ իսրայելցի երեխաներ սպանվեն, և մենք բոլորս գնանք մեր գործին»հավելել է Իսրայելի ՊՆ-ն:

Նա ընդգծել է, որ Իսրայելը «կռվում է ամբողջ ուժով, բոլոր ճակատներում և անցել է գրոհի»։

Չորեքշաբթի ավելի վաղ վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր «ազգային ճգնաժամային կառավարություն» ստեղծելու մասին: Որպես պայմանավորվածության մաս՝  նախկին պաշտպանության նախարար Բենի Գանցը, Նեթանյահուն և Գալանտը կձևավորեն պատերազմական կաբինետ:

Ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը չի միացել նոր գործընկերությանը:

Նշենք, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հարձակման հետևանքով Իսրայելում զոհերի թիվը շարունակում է աճել՝ հասնելով 1,300-ի:

Նշվում է, որ ՀԱՄԱՍ-ի զանգվածային հարձակման ժամանակ առևանգված և Գազայի հատված  տեղափոխված մոտ 150 մարդու ճակատագիրը դեռևս պարզ չէ:

Մինչդեռ Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելի օդուժի հարվածների հետևանքով զոհվել է 1,203 պաղեստինցի, ևս 5769-ը վիրավորվել են:

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Իսրայելի տարածքում սպանել է մոտ 1,500 պաղեստինցի զինյալի:

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular