ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելը չի դադարեցնի Գազայի հատվածի շրջափակումը չնայած Կարմիր խաչի կոչերին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելը հայտարարել է արդեն պաշարված Գազայի հատվածի «ամբողջական» շրջափակման մասին, ներառյալ սննդի և ջրի արգելքը: Գրել է Al Jazeera-ն։

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը երկուշաբթի օրը հայտարարել էր, որ իշխանությունները կդադարեցնեն էլեկտրաէներգիայի, սննդամթերքի և վառելիքի մատակարարումը ՀԱՄԱՍ-ի կողմից ղեկավարվող Գազայի հատված։

Ըստ Reuters-ի՝ Իսրայելի էներգետիկայի նախարար Իսրայել Կացը X-ում գրել է, որ պաշարումը չի դադարեցվի, չեն վերականգնվի Գազայի էլեկտրամատակարարումը և ջրամատակարարումը, և «վառելիքի ոչ մի մեքենա չի մտնի այնտեղ, մինչև Իսրայելի պատանդները տուն չվերադառնան»։

Գազան աշխարհի ամենախիտ բնակեցված շրջաններից մեկն է, որտեղ ապրում է մոտ 2,3 միլիոն մարդ։

Իսրայելի կողմից պաշարման պատճառով Գազայի միակ էլեկտրակայանի աշխատանքը դադարեցվել է, իսկ հիվանդանոցներում սպառվում է վառելիքը։

«Գազայում էլեկտրաէներգիայի սպառման հետ մեկտեղ հիվանդանոցները զրկվում են էլեկտրաէներգիայից․․․ Կա վտանգ, որ առանց էլեկտրականության՝ հիվանդանոցները կվերածվեն դիահերձարանների»,- ավելի վաղ հայտարարել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տարածաշրջանային տնօրեն Ֆաբրիցիո Կարբոնին։

Նա նշել էր, որ դա վտանգի տակ է դնում նորածինների, տարբեր հիվանդություններ ունեցող անձանց կյանքը։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո Իսրայելում զոհերի թիվը հասել է մոտ 1300-ի։

Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 1354-ի, ավելի քան 5000 մարդ վիրավոր է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular