ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լեռնային Ղարաբաղից հայերի գաղթի մասշտաբները և պատճառված վնասի չափը հսկայական են. Էլիս Մակդոնալդ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լեռնային Ղարաբաղից հայերի արտագաղթի մասշտաբները և հասցված վնասի չափը հսկայական են։ Բայց մենք այստեղ ենք, որպեսզի կանխենք ավելի մեծ կորուստներ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, հայտարարել է Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ Հայաստանի բողոքի քննության ժամանակ Հայաստանը ներկայացնող պրոֆեսոր Էլիս Մակդոնալդը։

Նրա խոսքով, իրավիճակը ողբերգական է. մարդիկ ընդամենը մի քանի օրում լքել են իրենց պատմական հայրենիքը։

«Մտածեք, թե ինչի միջով են նրանք անցել։ Նրանք կորցրել են ամեն ինչ՝ տունը, պատմությունը, իրենց նախնիների հայրենիքը։ Ակնթարթային ագրեսիան եկավ ամիսներ տեւած պաշարումից հետո: Հայաստանը նրանց գրկաբաց ընդունեց, և միջազգային հանրությունը կօգնի։ Բայց սա միակ հարցը չէ։

Իրենց պապենական հայրենիք վերադառնալու նրանց կարողությունը կախված է միջազգային կոնվենցիայի պահանջների կատարումից։ Ադրբեջանն այժմ անընդհատ ոտնահարում է նրանց իրավունքները, կլանում է Լեռնային Ղարաբաղը բոլոր իմաստներով, ոչնչացնում է տարածաշրջանի հայկական էությունը՝ հայերի վերադարձի հնարավորությունը բացառելու համար։

Լեռնային Ղարաբաղի 8 բարձրաստիճան պաշտոնյաներ շինծու մեղադրանքով ձերբակալվել են: Ալիևը հայ բնակչության ընտրված ներկայացուցիչներին ներկայացնում է որպես «խունտա», նրանց թույլ չեն տալիս հանդիպել միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների հետ։ Այս ամենն արվում է հայկական հետքը, հայկական մշակույթը ջնջելու համար։

Ատելությունը տարածվում է լեզվի վրա: Այս մասին խոսել է Ալիեւը՝ ասելով, որ այսուհետ այստեղ հայկական երգեր չեն հնչի։ Հայերենով ցուցանակներն ակտիվորեն ոչնչացվում են: Վերադարձի և բազմազգ դրախտում ապրելու խոստումները վստահություն չեն ներշնչում։ Ալիևն անձամբ է հայտարարել, որ եթե հայերն իրենք այստեղից «չմաքրվեն», նրանց շների պես կքշեն։

Միևնույն ժամանակ ԵԽԽՎ-ն նշել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ, իսկ ՄԱԿ-ի դատարանը նախկինում մերժել էր Ադրբեջանի փաստարկները։ Բաքուն չի ապահովում միջազգային դիտորդների ներկայությունը հայերի վերադարձի հնարավորություն ստեղծելու համար, եթե, իհարկե, չխոսենք ՄԱԿ-ի առաքելության թատերական այցի մասին։ Այսինքն՝ հայերը պետք է հավատան իրենց վտարողներին։

Ադրբեջանը վերացրել է բոլոր ինքնավարությունները և պատրաստվում է շրջանը բնակեցնել ադրբեջանցիներով, Ալիևն արդեն հայտարարել է «վերադարձի մեծ ծրագրի» մասին և առաջիկա 3 տարում մտադիր է վերաբնակեցնել 100 հազար ադրբեջանցիների, այսինքն՝ որքան հայ լքել է տարածաշրջանը։

Այսպիսով, Ադրբեջանը, որի նախագահը հպարտանում է շների պես հայերին վտարելով, արդարադատության միջազգային դատարանին խնդրում է հավատալ հայերին պաշտպանելու պատրաստակամության մասին իր հայտարարություններին։

Նա նրանց 9 ամիս սովի է մատնել, իսկ հիմա պատրաստ է պաշտպանել նրանց։

Եթե ​​իրադարձությունները շարունակվեն նույն ոգով, ձեր որոշումն անիմաստ կլինի, քանի որ մինչ այդ Լեռնային Ղարաբաղի հայաթափումը փաստ կդառնա»,- նշել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular