ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բազեյանը երբևէ բանավոր կամ գրավոր ձևով չի դիմել «Նուբարաշեն» ՔԿՀ անձնակազմին․ պարզաբանում

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է տարածել Ալբերտ Բազեյանին «արտաքին աշխարհից կտրելու» մասին «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակման վերաբերյալ։

«Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, «Ժողովուրդ» օրաթերթում զետեղվել է հրապարակում, որում մասնավորապես ասվում է «…Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանին պահում են Նուբարաշենի բանտի մենախցում ու կտրել են նրա կապը արտաքին աշխարհի հետ: … Ալբերտ Բազեյանը դիմում է գրել բանտի ղեկավար կազմին իրեն թերթ տալ, ինչպես մյուս կալանավորներին են տալիս, կամ հեռուստացույց, սակայն դիմումին որևէ պատասխան չի եղել…»:

Վերոգրյալի կապակցությամբ Քրեակատարողական ծառայությունը հայտնում է, որ սույն թվականի սեպտեմբերի 28-ին Ալբերտ Բազեյանը դիմում է ներկայացրել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետին՝ խնդրելով իրեն փոխանցել հեռուստացույցը, որը բերվելու է հարազատի կողմից: Վերջինիս դիմումը սահմանված կարգով բավարարվել է, և հոկտեմբերի 10-ին Ալբերտ Բազեյանի որդին հեռուստացույցը ներկայացրել է քրեակատարողական հիմնարկ, որը սահմանված կարգով ընդունվել և փոխանցվել է կալանավորված անձ Ալբերտ Բազեյանին։

Ինչ վերաբերում է թերթերի տրամադրմանը, ապա տեղեկացնենք, որ քրեակատարողական հիմնարկները պարբերական մամուլ չեն ստանում: Կալանավորված անձինք կամ դատապարտյալները կարող են իրենց հաշվին ձեռք բերել պարբերական մամուլ, որի համար դիմում են քրեակատարողական հիմնարկի պետին:

Ալբերտ Բազեյանը երբևէ բանավոր կամ գրավոր ձևով չի դիմել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անձնակազմին՝ թերթեր ձեռք բերելու համար»,- ասված է ՔԾ-ի պարզաբանման մեջ:

Հիշեցնենք՝ այսօր «Ժողովուրդը» գրել էր, որ Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանին պահում են Նուբարաշենի բանտի մենախցում ու կտրել են նրա կապը արտաքին աշխարհի հետ։

Ըստ թերթի՝ Ալբերտ Բազեյանը դիմում է գրել բանտի ղեկավար կազմին իրեն թերթ տալ, ինչպես մյուս կալանավորներին են տալիս, կամ հեռուստացույց, սակայն դիմումին որեւէ պատասխան չի եղել։

Վերջինիս պաշտպան Գեորգի Մելիքյանը հայտնել էր, որ Ալբերտ Բազեյանի նկատմամբ այս պատժամիջոցների՝ մենախցում պահելու, արտաքին աշխարհի հետ կապը կտրելու դրսեւորումների մասով դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանին, ու մինչ օրս արձագանք չկա։ Նշենք, որ Ալբերտ Բազեյանն ԱԱԾ-ում ասել է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular