ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կաշառք տալու, ստանալու և ծառայողական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով ձերբակալվել է 5 անձ

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի  (ՔՏՀԱ) պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով բացահայտվել են հիշյալ տեսչական մարմնի, ինչպես նաև ոստիկանության պաշտոնատար անձանց կաշառք տալու նոր դրվագներ: Այս մասին հայտնել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։

Մասնավորապես՝ քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2023 թվականի հունվարի 20-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսուչ Մ. Հ-ն Երևան-Մեղրի մայրուղու՝ Սիսիան համայնքի հատվածում տեղակայված ՔՏՀԱ տեսչական մարմնի անշարժ հենակետի տարածքում ծառայություն իրականացնելիս ՀՀ քաղաքացի Մ. Թ.-ից կաշառք է ստացել՝ վերջինիս վարած գերբեռնված տրանսպորտային միջոցն առանց կշռման և առանց խոչընդոտների հենակետով անցկացնելու համար:

ՔՏՀԱ տեսչական մարմնի պաշտոնատար անձ Գ. Հ.-ն էլ, ընդգրկված լինելով անշարժ հենակետի հերթափոխում և գտնվելով կշռման կետում, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, այն է՝ միջոցներ չի ձեռնարկել Մ. Թ.-ի վարած՝ պետական ավտոմոբիլային ճանապարհով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող,  գերբեռնված բեռնատարը կանգնեցնելու և կշռելու ուղղությամբ և ըստ այդմ` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմել, որի արդյունքում Մ. Թ.-ն տուգանքի չի ենթարկվել:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ 2023 թվականի փետրվարի 20-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սիսիանի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկան Հ. Բ.-ն ՔՏՀԱ տեսչական մարմնի վերը նշված նույն հենակետի տարածքում ծառայություն իրականացնելիս, ՀՀ քաղաքացի Մ. Թ.-ի, ինչպես նաև ԻԻՀ երկու քաղաքացիների վարած գերբեռնված տրանսպորտային միջոցներն առանց կշռման և առանց խոչընդոտների հենակետով անցկացնելու համար կաշառք է ստացել Մ. Թ.-ից, իսկ նույն դասակի ոստիկան Կ. Հ-ն էլ դրդել է Մ. Թ.-ին՝ խմբով կաշառք տալ ՔՏՀԱ տեսչական մարմնի աշխատակցին:

Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ 2023 թվականի փետրվարի 23-ին «MAN» բեռնատարի վարորդ Կ. Մ.-ն բեռների կշռման վերը նշված հենակետն առանց խոչընդոտի անցնելու և իր նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու, այն է՝ ապօրինի անգործության դիմաց, հիշյալ հենակետի հերթափոխում ընդգրկված ՔՏՀԱ տեսչական մարմնի պաշտոնատար անձ Ա. Մ.-ին խոստացել է կաշառք տալ:

10.10.2023թ. ՊՊԾ դասակի ոստիկաններ Հ. Բ.-ն և Կ. Հ-ն,  ՃՈ տեսուչ Մ. Հ-ն,  ՔՏՀԱ տեսչական մարմնի պաշտոնատար անձ Գ. Հ.-ն, ինչպես նաև բեռնատարի վարորդ Կ. Մ.-ն  ձերբակալվել են:

Կաշառք ստանալու համար Հ. Բ.-ին և Մ. Հ-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Նախաքննությունը շարունակվում է:

«Ընդհանուր առմամբ՝ հիշյալ քրեական վարույթով ներկայում 11 անձ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular