ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժոզեպ Բորելը ժամանել է Չինաստան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եվրոպական խորհրդի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը ժամանել է Չինաստան, որպեսզի իր ամենախոշոր առեւտրային գործընկերոջ հետ քննարկի ԵՄ «ռիսկերի նվազեցման» հարցը եւ միաժամանակ պայմանավորվի այս տարի նախատեսված գագաթաժողովի վերաբերյալ։

Բորելի ուղեւորությունը, որն այս տարի երկու անգամ հետաձգվել է եւ, ինչպես ակնկալվում է, կշարունակվի մինչեւ շաբաթ օրը, ներառելու է բանակցություններ Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ եւ այնպիսի հարցերի քննարկում, ինչպիսին են երկկողմ հարաբերությունները, գլոբալ խնդիրները եւ առեւտուրը։

ԵՄ-ն հայտարարել է, որ այցը «պետք է ավարտվի ԵՄ-Չինաստան գագաթաժողովով այս տարի ավելի ուշ»։

«Հենց նոր ժամանեցի Չինաստան, որպեսզի գործընկերոջս՝ Վան Իի հետ նախագահեմ  ԵՄ-Չինաստան ռազմավարական երկխոսությունում»,- գրել է Բորելը X-ի իր աքաունթում։ «Կարեւոր այց է պետական մարմինների, գիտնականների եւ բիզնեսի ներկայացուցիչների հետ ԵՄ-ի եւ Չինաստանի միջեւ հարաբերությունների, տարածաշրջանային եւ գլոբալ խնդիրների քննարկման համար»,- ավելացրել է նա։

ԵՄ-ի եւ Չինաստանի հարաբերությունները խիստ սրվեցին Ուկրաինայում անցած տարվա փետրվարին սկսված պատերազմից հետո։

Երկխոսությունը լիովին դադարեցնելու փոխարեն Բրյուսելը պնդում է այն մոտեցումը, որպեսզի Պեկինը հավասարակշռի իր մտավախությունները Չինաստանից չափից մեծ կախման առնչությամբ, ինչպես նաեւ կապ պահպանի աշխարհի մեծությամբ երկրորդ տնտեսության հետ։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը այս դիրքորոշումն անվանել է «ռիսկերի նվազեցում», այլ ոչ թե «առանձնացում» Չինաստանից։

Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը լրագրողներին հայտնել է, որ «Չինաստանը ողջունում է» Բորելի այցը՝ ավելացնելով, որ նրա ուղեւորությունը «համատեղ ջանքերի նոր ազդակ կհանդիսանա խնդիրների լուծման եւ ամբողջ աշխարհում խաղաղության ու կայունության աջակցման համար»։

«Չինաստանը եւ ԵՄ-ն՝ որպես երկու գլոբալ ուժեր, շուկաներ եւ քաղաքակրթություններ, ընդհանուր շահեր ունեն գլոբալ զարգացման եւ բարգավաճման, ինչպես նաեւ մարդկային քաղաքակրթության զարգացման հարցերում»։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular