ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոստիկանը սոցկայքերով տարածել է պոռնկագրական բնույթի նյութեր. ՀՔԾ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Henaran.am- ը գրում է.

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի ծառայող Սաշիկ Ա.-ն, առանց անձի համաձայնության, սոցիալական կայքերի միջոցով, ապօրինի տարածել է օրենքով չնախատեսված, անձնական գաղտնիք համարվող տեղեկություններ եւ պոռնկագրական բնույթի նյութեր:

ՀՔԾ-ից հայտնում են, որ մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Սաշիկ Ա.-ն, 2014թ. օգոստոսի սկզբներին ծանոթանալով եւ տեւական ժամանակ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով Աննա Մ.-ի հետ, 2014 թվականի հոկտեմբերից որոշել է իր հետ հարաբերությունները խզելու համար վրեժխնդիր լինել վերջինից, եւ նրան վարկաբեկել մտերիմների, ազգականների եւ այլ անձանց շրջանում: Այդ նպատակով 2014թ. նոյեմբերի 28-ին եւ դեկտեմբերի 3-ին, առանց Աննա Մ.-ի համաձայնության, «www.odnoklassniki.ru» եւ «www.facebook.com» սոցիալական կայքերում, նրա անվամբ իր կողմից ստեղծված անհատական կայքէջերում տեղադրել է Աննա Մ.-ի լուսանկարները, անձնական գաղտնիք համարվող՝ նրա բնակավայրի հասցեն եւ հեռախոսահամարները, իսկ նշված լուսանկարների շարքում սոցիալական կայքերից ներբեռնել ու հիշյալ կայքէջերում տեղադրել է այլ անձանց մի շարք պոռնկագրական բնույթի լուսանկարներ:

Այնուհետեւ Սաշիկ Ա.-ն հիշյալ անհատական կայքէջերից այցելել է Աննա Մ.-ի եւ այլ օգտատերերի ինտերնետային էջերին, արել է ընկերության առաջարկներ՝ այդ կերպ տարածելով նրա անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկությունները, ինչպես նաեւ պոռնկագրական բնույթի լուսանկարները:

Հիշյալ հանցավոր արարքները կատարելու համար ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի ծառայող Սաշիկ Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով եւ 263-րդ հոդվածի 1-ին մասով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular