ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի բյուջեն չի յուրացվել. Շտաբը հերքում է տարածվող կեղծիքները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել՝ նշելով, թե պետական բյուջեից գումարների յուրացման և ծառայողական մեքենաների սեփականաշնորհման մասին համացանցում որոշ օգտատերերի կողմից շրջանառվող լուրերը կեղծ են։

Շտաբը նաև նշել է, թե վերջին ռազմական գործողություններից հետո պետական բյուջեից կատարված ամբողջ ծախսը կազմել է շուրջ 463 միլիոն դրամ։ Ներկայումս արցախի հանրապետության պետական բյուջեի գանձապետական հաշիվներում շարունակում է մնալ շուրջ 3,1 միլիարդ դրամի մնացորդ, որը սառեցված է և որևէ գործարք չի իրականացվում։

Փաշինյանին սպասարկող մամուլն ու օգտատերերը տեղեկություններ են տարածել՝ փորձելով այդկերպ անվանարկել Արցախի վտարանդի իշխանություններին: Lավ է, որ Արցախի տեղեկատվական շտաբը հերքում է այս տեղեկությունները, սակայն ցավալիորեն պետք է նշել, որ Հայաստանի գործող վարչախմբին հաջողվում է սեպ խրել արդեն ոչ թե հայաստանցիների և ղարաբաղցիների միջև, այլ բուն արցախցիների միջև՝ շարքային արցախցիներին հանելով իշխանությունների և պետական ծառայողների դեմ։

Այս քաղաքականությանն իրենց վարքով նպաստում են նաև Արցախի որոշ պետական պաշտոնյաներ և պատգամավորներ։ Օրինակ Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրել է, թե Հայաստանի իշխանությունների պարտականությունն է Արցախի պետական աշխատողների աշխատավարձերի փոխանցումը։ «Կարծում եմ, որ ոչ միայն պատգամավորները, այլ բոլորը պետք է աշխատավարձ ստանային, քանի որ բնակչության 70 %-ը պետական աշխատողներ են»,- ասել է Հակոբյանը։

Այն, որ Արցախի պետական համակարգը չափազանց ուռճացված էր, որևէ մեկի համար գաղտնիք չէ, սակայն Հայաստանը ստեղծված իրավիճակում առաջնահերթ կարիք ունի լուծելու տեղահանված և Հայաստան տեղափոխված, ինչպես նաև գումարների ու սննդի խնդիր ունեցող արցախցիների հարցերը, այլ ոչ թե պատգամավորների, որոնց աշխատանքի ՕԳԳ-ն առանձնապես երբեք էլ բարձր չի եղել, իսկ Փաշինյանին իբր քննադատող մետաքսեհակոբյանների և այլոց նման հռետորաբանությունը, ընդհակառակը, նպաստում է արցախցիների շրջանում միմյանց նկատմամբ թշնամական վերաբերմունքի ձևավորմանը։

Ժաննա Սարատիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular