ՌԴ-ն արձանագրում է ՆԱՏՕ-ի՝ Հայաստանի միջոցով հետաքրքրություններն առաջ տանելու փորձերը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱրտգործնախարարները հավանություն են տվել Ղազախստանի առաջարկին՝ ԱՊՀ-ում դիտորդ երկրների և գործընկերների կատեգորիաներ ձևավորելու և թեկնածուներ քննարկելու վերաբերյալ։ Այս մասին այսօր Բիշքեկում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը
«ԱԳ նախարարները հավանություն են տվել ԱՊՀ-ում դիտորդ երկրների կատեգորիաներ ձևավորելու առաջարկին»,- ասել է նա։
Նա նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունն արձանագրում է Հայաստանի միջոցով Անդրկովկասում ՆԱՏՕ-ի շահերը խթանելու փորձեր։
Նշենք, որ այսօր Բիշքեկում մեկնարկել Է ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը։
Հիշեցնենք, ԱԳՆ մամուլի խոսնակը հայտնել էր, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը չի մեկնի հանդիպմանը։