ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆինլանդիայի ոստիկանությունը հետաքննում է Ֆինլանդիայի և Էստոնիայի միջև գազատարի վնասման գործը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆինլանդիայի ոստիկանությունը չորեքշաբթի հայտնել է, որ քրեական հետաքննություն է սկսել Ֆինլանդիայի և Էստոնիայի միջև ստորջրյա գազատարի հնարավոր սաբոտաժի առնչությամբ, որը հանգստյան օրերին փակվել էր արտահոսքի պատճառով, հաղորդում է Associated Press-ը:

Ֆինլանդիայի Հետաքննությունների ազգային բյուրոն (NBI) հայտնել է, որ սկսել է ապացույցներ հավաքել Ֆինլանդիայի տնտեսական գոտում գտնվող Balticconector խողովակաշարում կիրակի տեղի ունեցած արտահոսքի տեղամասում: Վնասվել է նաև հեռահաղորդակցության մալուխը։

Հետաքննության նպատակն է պարզել, թե արդյոք Balticconector խողովակաշարը դիտավորյալ է վնասվել, թե պատահաբար: Ֆինլանդիայի իշխանություններն արդեն բացառել են գործառնական խափանումը՝ նշելով, որ վնասը պատճառվել է «արտաքին գործունեության» հետևանքով։

Նշելով, որ վերլուծությունը դեռևս նախնական փուլում է, NBI-ն ընդգծել է, որ «հետքեր են հայտնաբերվել ծովի հատակին»  արտահոսքի վայրի մոտ՝ առանց մանրամասներ հայտնելու։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular