ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի արտգործնախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Գազայի հատվածում տիրող աղետալի իրավիճակը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը Իսրայելի իշխանությունների վրա է դրել Գազայում իրավիճակի վատթարացման աղետալի հետևանքների պատասխանատվությունը, գրում է Tasnim-ը։

Իրանի ԱԳ նախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հեռախոսազրույցում ասել է, որ «սիոնիստական ​​ռեժիմը ռազմական հանցագործություններ է կատարում՝ դադարեցնելով էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարումը Գազայում և կանխելով տարածաշրջան դեղորայքի ու սննդի առաքումը»։

Ամիր Աբդոլահիանը նաև հայտնել է Գազա մարդասիրական օգնություն ուղարկելու Իրանի պատրաստակամությունը՝ հայտարարելով, որ ակնկալվում է, որ ՄԱԿ-ը   հրատապ քայլեր կձեռնարկի Գազայի պաղեստինցիներին ջուր, սնունդ և մարդասիրական բեռներ ուղարկելու համար:

Իր հերթին ՄԱԿ-ի ղեկավարն ասել է, որ Գազայում ՄԱԿ-ի հարյուրավոր աշխատակիցներ գտնվում են սարսափելի պայմաններում, իսկ նրանցից  շատերը զոհվել են Իսրայելի հարվածների հետևանքով:

Գուտերեշն ասել է, որ ՄԱԿ-ը խորհրդակցություններ է անցկացնում այլ երկրների հետ՝ նվազեցնելու Գազայի ռմբակոծության ինտենսիվությունը և կանխելու մեծ աղետը տարածաշրջանում։

Արտահայտելով ՄԱԿ-ի անհամաձայնությունը իսրայելցի պաշտոնյաների քաղաքականության հետ՝ նա ընդգծել է պաղեստինցիների՝ իրենց ճակատագիրը որոշելու և անկախ պետություն ստեղծելու իրավունքը ճանաչելու անհրաժեշտությունը, նշում է լրատվամիջոցը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular