Ռուսաստանի և Հայաստանի միջև շփումները կշարունակվեն, կողմերը քննարկելու շատ բան ունեն. Ուշակով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսաստանի և Հայաստանի միջև շփումները կշարունակվեն, կողմերը քննարկելու շատ բան ունեն, ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Վերջերս հեռախոսազրույց է տեղի ունեցել, հենց Պուտինի ծննդյան օրն են զրուցել: Եղել են մի քանի բովանդակալից պահեր: Դե, բնականաբար, շփումները կշարունակվեն: Շատ բան կա քննարկելու», - ասել է նա լրագրողներին:
Հոկտեմբերի 13-ին Ղրղզստանում տեղի կունենա ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։ Դրան կմասնակցեն Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի նախագահները։ Հայաստանի վարչապետ Փաշինյանը ներկա չի լինի: