Հայաստանը պետք է ընտրություն կատարի. Բայրամով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանին մեղադրում է «չհիմնավորված տարածքային հավակնությունների» մեջ։
«Ներկայում Հայաստանը պետք է ընտրություն կատարի տարածաշրջանային համագործակցության եւ հարեւանների հանդեպ անօրինական ու չհիմնավորված տարածքային հավակնությունների միջեւ։ Իհարկե, այս հարցում նշանակություն ունի նաեւ միջազգային հանրության դերը»,- գրել է Բայրամովը «Ադրբեջան» պաշտոնաթերթի իր հոդվածում։ Նրա խոսքով՝ «չափազանց կարեւոր է չաջակցել Հայաստանի ռեւանշիստական փորձերին իրենց ցանկացած դրսեւորմամբ, եւ անհրաժեշտ է «Երեւանին խաղաղության կոչ անել, քանի որ տարածաշրջանի բարեկեցության համար այլընտրանք չկա»։