ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքապետարանի պաշտոնատար անձինք օրենքի խախտմամբ Խորենացի փողոցից հողատարածք են օտարել

ԻՐԱՎՈՒՆՔ

Երևան քաղաքի դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մովսես Խորենացի փողոցի և նույն փողոցի 1-ին փակուղու հատման մասում գտնվող հողամասի կադաստրային գործը։ Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազությունը։

«Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, առերևույթ խախտելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի պահանջները (պետության և համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի ուղղակի վաճառքը կատարվում է օրենքներով և պայմանագրերով գնման նախապատվության իրավունք ունեցող անձանց), Մ.Խորենացու փողոցի և նույն փողոցի 1-ին փակուղու հատման հասցեում հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով «Բյուրակն» ՍՊ ընկերությանը տրամադրել են 2707 քմ մակերեսով հողատարածք: Կնքված վարձակալության պայմանագրով սահմանվել է պարտադիր պայման, ըստ որի՝ պայմանագրային պարտավորությունները կատարելու դեպքում հողատարածքը գնման նախապատվության իրավունքով կվաճառվի վարձակալին: Սակայն, առանց վերոնշյալ պարտավորության կատարման, այսինքն՝ առանց հյուրանոցային համալիրի կառուցման, վարձակալն անհիմն օժտվել է գնման նախապատվության իրավունքով, և վերոնշյալ հողատարածքը 2006 թվականի հոկտեմբերի 27-ին ուղղակի վաճառքով օտարվել է «Բյուրակն» ՍՊ ընկերությանը:

Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք շինարարության թույտվության ժամկետի ավարտից, ինչպես նաև կառուցապատման համար հողամասի տրամադրման օրվանից երեք տարի հետո, կառուցապատողի կողմից հողամասն ամբողջությամբ կամ դրա մասը չօգտագործելու պայմաններում,  միջոցներ չեն ձեռնարկել հողամասի նկատմամբ իրավունքները հարկադիր կարգով դադարեցնելու ուղղությամբ, ինչի արդյունքում պետության (համայնքի) օրինական շահերին պատճառվել է էական վնաս։

Նկատի ունենալով, որ ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել են Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցանք կատարելու դեպքեր՝ դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե։

2023 թվականի հոկտեմբերի 4-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 315-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփութություն)»,- ասված է հաղորդարության մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular