ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանն աշխարհաքաղաքական վեկտորը չի փոխում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանն աշխարհաքաղաքական վեկտորը չի փոխում։ Այդ մասին վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է երեկ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ «Մենք ոչ մի վեկտոր չենք փոխում, Եվրոմիության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագիրը 2018 –ից առաջ է ստորագրվել և վավերացվել, մենք դրա մեջ ոչինչ չենք փոխում», ասել է նա, նշել, թե Ռուսաստանի հետ հարաբերություններում ինչ որ կա, ոչ մի բան չենք չեղարկել, ոչ մի տեղից դուրս չեն եկել։

Այս կերպ Փաշինյանը փորձել է անդրադառնալ Ռուսաստանից Հայաստանի հասցեին հնչող մեղադրանքներին, թե Հայաստանն արտաքին քաղաքական ուղղություն է փոխում՝ գնալով դեպի Արևմուտք։ Փաշինյանն իր հարցազրույցում խոսել է նաև ռուս խաղաղապահներից, նշել, թե Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մնալ չմնալու հարցը միայն Հայաստանից չի կախված և ընդհանրապես Հայաստանից չի կախված։ «Մենք գիտենք նաև, որ այդ թեմայով Ռուսաստանի դաշնությունը որոշակի քննարկումների մեջ է Ադրբեջանի հետ, մեզ հետ էլ ունենք քննարկումներ և Լեռնային Ղարաբաղում մնալ չմնալու հետ կապված, ես չեմ կարող շատ ուղիղ պատասխան տալ»,- խուսափել է Փաշինյանը։

Հարցին, եթե խաղաղապահները դուրս գան Արցախից, հնարավո՞ր է գան Հայաստան, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Գան Հայաստան, ի՞նչ անեն»։ Ըստ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի՝ Հայաստանում խաղաղապահների մնալու իրավական որևէ կարգավորում չկա։ Միևնույն ժամանակ Փաշինյանը փորձել է հերքել տարածված տեղեկությունները, թե Հայաստանում գտնվող 102-րդ ռազմաբազայի վերաբերյալ, նշել, թե ռազմաբազայի տեղակայման համար իրավական հիմքեր շարունակում են գոյություն ունենալ և Հայաստանի իշխանությունները դրա հետ կապված ոչ մի հարց չեն բարձրացնում։

Փաստացի Փաշինյանն ինքն էլ հերքել է իր արևմտամետ սպասարկուների պնդումները, թե Հայասատնը փոխում է իր քաղաքական վեկտորը, կամ փորձում է դնել ռուսական ռազմակայանը հանելու հարց։ Ըստ էության հարցազրույցից կարելի էր տպավորություն ստանալ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը լրջորեն մտահոգված է Ռուսաստանի զայրույթից և ամեն գնով փորձում էր իր վրայից հեռացնել դա՝ անընդհատ շեշտելով, թե Հայաստանը որևէ խնդիր չունի Ռուսաստանի հետ, ունի իբր փոքր դժգոհություններ, որոնք էլ քննարկում է։ Ըստ երևույթին արևմտյան հովանավորներն առանձնապես անվտանգության երաշխիքներ չեն տվել նրան և այժմ Փաշինյանը փորձում է կրկին վերադառնալ Ռուսաստանի գիրկը։ 

Կարեն Ալավերդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular