ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանն ուզում է վերադարձնել առաջին փոխվարչապետի պաշտոնը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի գործող իշխանություններն արդեն առաջիկա օրերին սկսելու են կադրային վերադասավորումները, փոխելու են մի քանի նախարարների, մի քանի փոխնախարարների։ Փաշինյանը նաև ցանկանում է հեռացնել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, վերջինիս համարելով Ռուսաստանի հետ սերտ առնչություններ ունեցող անձ։

ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, սակայն, նրան լրջորեն նախազգուշացրել են, որ նման քայլ անելու դեպքում հետևանքները կարող են չափազանց ծանր լինել, որպեսզի չեզոքացնի Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի հետ սերտ առնչություններ ունեցող այլ պաշտոնյաների ազդեցությունը, Փաշինյանը որոշել է գնալ հակասահմանադրական քայլի։ Հիշեցնենք՝ 2018 թվականին Սերժ Սարգսյանն առաջին փոխվարչապետ էր նշանակել Կարեն Կարապետյանին, որը պաշտոնավարեց ընդամենը մի քանի օր։ Արդեն իշխանափոխությունից հետո Փաշինյանն այդ պաշտոնը չլուծարեց և առաջին փոխվարչպետի պաշտոնում նշանակեց Արարատ Միրզոյանին, որը պաշտոնավարեց ընդամենը մի քանի ամիս, իսկ արդեն դեկտեմբերից հետո դարձավ Ազգային ժողովի նախագահ։

2018 թվականից մինչ օրս, շուրջ 5 տարի, Հայաստանն առաջին փոխվարչապետ չունի։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանը ցանկանում է կրկին վերադարձնել այդ պաշտոնը և առաջին փոխվարչապետ նշանակել արևմտամետ որևէ անձի, հատկապես Եվրամիության հետ հարաբերությունները քննարկելու, խոստացված 2,6 միլիարդ եվրոյի ճակատագիրը տնօրինելու համար։ Ըստ երևույթին, Փաշինյանը մտածում է, թե Մհեր Գրիգորյանը սաբոտաժ է անում 2,6 միլիարդ եվրոյի վերաբերյալ, քանի որ առնվազն 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո խոստացված գումարից ոչ մի սենտ Հայաստանին չի փոխանցվել։ Մասնավորապես Փաշինյանը մտածում է առաջին փոխվարչապետի պաշտոնում նշանակել նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին, թեև բացառվում է, որ Փաշինյանն այդ պաշտոնն առաջարկի մեկ այլ անձի՝ մասնավորապես քննարկումներ են ընթանում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի թեկնածության շուրջ, վերջինս տևական ժամանակ Փաշինյանին ապացուցել է իր հավատարմությունը և այժմ էլ լրջորեն հավակնում է առաջին փոխվարչապետի պաշտոնին։ 

Մերի Սիմոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular