ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքական առևտուր Երևանի քաղաքապետարանում. ի՞նչ կտան Զավենիչին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

32 կողմ և 5 դեմ ձայների հարաբերակցությամբ Տիգրան Ավինյանն ընտրվել է Երևանի քաղաքապետ, ընդ որում նրան քաղաքապետի պաշտոնում ընտրվելու համար օգնել են ոչ այնքան իրեն կողմ քվեարկածները, որքան դեմ քվեարկած «Հանրային ձայն» կուսակցության անդամները։ Հայկ Մարությանի և Անդրանիկ Թևանյանի գլխավորած ուժերի բոյկոտի պայմաններում «Դոգ» մականունով Վարդան Ղուկասյանի գլխավորած ուժից, երեկ ավագանու 5 անդամներ ներկայացել են Երևանի քաղաքապետարան, ապահովել քվորումը, իսկ դրանից հետո արդեն պայմանագիրը, ընդամենը 26 քվեներով կարող էր քաղաքապետ ընտրեր։

Այս անգամ էլ օգնության են հասել «Հանրապետություն» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում էր Արտակ Զեյնալյանը։ Քաղաքապետի ընտրությունից հետո Զեյնալյանն ու Ավինյանը հարցազրույց են տվել, որտեղ լրագրողները բավականին սուր հարցեր են տվել՝ մասնավորապես նրանց մեղադրելով քաղաքական առևտրի և անսկզբունքայնության մեջ։ «Հանրապետություն» կուսակցությունը, որն ընտրարշավի ժամանակ լրջորեն քննադատում էր Փաշինյանին և իրեն փորձում ներկայացնել որպես արևմտամետ քաղաքական ուժ, երեկ կրկին նույն «երգն» է սկսել երգել՝ հայտարարելով, թե ընտրություններին նվազագույնը 5 քաղաքական ուժեր մասնակցում էին հյուսիսային կապիտալով և կրեմլյան կառավարմամբ։ Այդ մասին ասուլիսում հայտարարել է Արտակ Զեյնալյանը և նշել, թե թույլ չեն տալու, որ Երևանը ցնցվի ու ենթարկվի գուբերնիա դառնալու ռիսկին։

Ի դեպ, մեր աղբյուրի փոխանցմամբ՝ «Հանրապետություն» կուսակցությունն ամենևին էլ աշխարհաքաղաքական և սկզբունքային գաղափարական հարցերի համար չէ, որ պաշտպանել է «Քաղաքացիական պայմանագրին», այլ պարզ առևտուր է արել՝ մի քանի պաշտոններ զբաղեցնելով։ Մասնավորապես «Հանրապետություն» կուսակցությանը բաժին է հասնելու փոխքաղաքապետերից մեկի պաշտոնը, որին միանգամից մի քանի մարդ է հավակնում, այդ թվում, թե՛ Արտակ Զեյնալյանը և թե՛ «Հանրապետություն» կուսակցությունից Անի Խաչատրյանը։

«Հանրապետություն» կուսակցության համար երեկ ազատել են նաև 3 վարչական շրջաններ՝ Էրեբունին, Աջափնյակը և Արաբկիրը։ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվելու «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Ալբերտ Հովասափյանը, Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում կարող է նշանակվել Խուճուճ Էդոյի եղբորորդին՝ Սարգիս Մադաթյանը, կամ ավագանու երկարամյա անդամ Տիգրան Տեր-Մարգարյանը, Արաբկիրի թաղապետի հարցով «Հանրապետություն» կուսակցությունն առայժմ որոշում չունի, տենդագին փնտրտուքների մեջ է, թե ում պետք է նշանակեն այդ պաշտոնում։ Ամեն պարագայում «Հանրապետությունն» այլևս վերածվել է ՔՊ-ի կցորդի և իրենից ոչինչ չի ներկայացնում։ 

Նելլի Մելիքյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular