ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը որոշել է վրեժխնդիր լինել բռնի տեղահանված արցախցիներից․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագրով Արցախի պետական գերատեսչությունները մինչեւ 2024-ի հունվարի 1-ը պետք է գործեին, իսկ այդ ժամկետն ընտրվել էր, որպեսզի տեղահանված արցախցիները, որոնց մոտ 70 տոկոսը պետական ապարատի աշխատողներ են, մի քանի ամիս աշխատավարձ ստանային, երեկ տեղեկացանք, որ անգամ սեպտեմբերի աշխատավարձը բոլորը չեն ստացել, եւ հնարավոր է՝ չստանան։

Ըստ որոշ տեղեկությունների` ՀՀ իշխանություններին զայրացրել է այն տեղեկությունը, որը մենք հաղորդել էինք` Շահրամանյանը Հայաստանում խորհրդակցություն է անցկացրել եւ, ի թիվս այլ հարցերի, գնահատականներ հնչեցրել ՀՀ իշխանությունների հասցեին, ինչպես նաեւ՝ պայքարը շարունակելու մասին խոսել։ Փաշինյանը որոշել է վրեժխնդիր լինել տեղահանված արցախցիներից՝ նրանց զրկելով աշխատավարձից: Ճնշումներ են սկսել Արցախի վտարանդի իշխանությունների նկատմամբ: Պարտադրել են, մեր լուրի հետ կապված, հերքում տարածել, սպառնացել են` մինչեւ չհերքեն, սեպտեմբերի աշխատավարձերը չեն փոխանցվի։ Ապա իշխանությունների արցախյան խոսափող Տիգրան Պետրոսյանը գրառում արեց, թե իբր նման խորհրդակցություն չի եղել, իսկ երեկ ԱՀ տեղեկատվական շտաբը տեքստ տարածեց. «Շահրամանյանը Երեւանում կայացած խորհրդակցության ժամանակ հասցեական քաղաքական գնահատականներ չի հնչեցրել»:

Երեկ տեղեկացանք, որ Արցախի գլուխը կերած ՔՊ-ն որոշել է լուծարել Հայաստանում Արցախի ներկայացուցչությունը եւ Արցախի օպերատիվ շտաբը: Պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հաստատեց, որ սեպտեմբերի աշխատավարձը չեն ստացել: Ինչ վերաբերում է Արցախի ներկայացուցչության լուծարմանը, ապա ասաց, որ իրեն են զանգահարել աշխատակիցները եւ տեղեկացրել, որ իրենց ազատում են աշխատանքից»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular