ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոստիկանության ՊՊԳՎ նախկին պետին մեղադրանք է ներկայացվել 1.5 միլիարդ դրամի փողերի լվացման համար

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) պետի պաշտոնը զբաղեցրած Վ. Մ.-ի կողմից հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 1.5 մլրդ դրամի գույքի օրինականացման (փողերի լվացում) կոռուպցիոն սխեմա, ինչպես նաեւ շուրջ 50 միլիոն ՀՀ դրամի պետական միջոցների յուրացման կազմակերպման դեպք, որում ներգրավված են եղել նաեւ ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձինք: Այս մասին հաղորդում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վ. Մ.-ն, 1992-2018թթ. ընթացքում ՀՀ ՊՆ համակարգում եւ ոստիկանությունում զբաղեցնելով տարբեր, այդ թվում՝ Արաբկիրի եւ Կենտրոնականի զինվորական կոմիսարի,  ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ պետի պաշտոնները, ապօրինի զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաեւ՝ օգտագործելով պաշտոնեական դիրքը, կազմակերպել է օբյեկտների պահպանության իրականացման մասին պայմանագրերով տնտեսվարող սուբյեկտների վճարած առանձնապես խոշոր չափերով գումարների յուրացումը:

Մասնավորապես՝ Վ. Մ.-ն, 2015 թվականի ապրիլի 13֊ին ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ պետի պաշտոնում նշանակվելուց հետո, նույն վարչության Արմավիրի պահպանության բաժանմունքի պետի պաշտոնը զբաղեցրած Խ. Ա.-ին հրահանգել է հափշտակել վերջինիս վստահված պետական միջոցներից եւ որպես մասնաբաժին յուրաքանչյուր ամիս իրեն տալ 1000 ԱՄՆ դոլար' երաշխավորելով, որ հափշտակությունը չի բացահայտվի: Արդյունքում՝ Վ. Մ.-ի կազմակերպմամբ, գիտությամբ եւ թողտվությամբ Խ. Ա.-ն, չունենալով տնտեսվարող սուբյեկտների հետ կանխիկ գործարքներ իրականացնելու լիազորություն, առանձին տնտեսվարող սուբյեկտների հետ ձեռք է բերել բանավոր պայմանավորվածություն' օբյեկտների պահպանության իրականացման մասին պայմանագրերով ստացվելիք վարձավճարները բաժանմունքի հաշվեհամարին փոխանցելու փոխարեն առձեռն նույն բաժանմունքի ջոկի հրամանատար Ա. Ա.-ին տալու վերաբերյալ:

Խ. Ա.-ի հրահանգով յուրաքանչյուր ամիս Ա. Ա.-ն տնտեսվարող սուբյեկտներից առձեռն հավաքել է հիշյալ գումարները, որոնք ամբողջությամբ հանձնել է Խ. Ա.-ին, ով նշված գումարները չի մուտքագրել բաժանմունքի արտաբյուջետային հաշվեհամարին, այլ իր վերադաս Վ. Մ.-ի պահանջով յուրացրել է դրանք՝ յուրացված գումարից յուրաքանչյուր ամիս 1000 ԱՄՆ դոլարը տալով Վ. Մ.-ին: Նույն ժամանակահատվածում բաժնի հաշվապահի պարտականությունները կատարող անձինք Խ. Ա.-ի հրահանգով բաժանմունքի կողմից ՊՊԳՎ ներկայացվող հաշվետվություններում ներառել են ակնհայտ կեղծ, այն է' տնտեսվարող սուբյեկտների քանակի եւ նրանց կողմից վճարված գումարների չափի վերաբերյալ խեղաթյուրված եւ անարժանահավատ տեղեկություններ' նման կերպ քողարկելով Վ. Մ.-ի կազմակերպմամբ կատարված հափշտակությունը:

Արդյունքում՝ Վ. Մ.-ն վերը նշված ժամանակահատվածում պաշտոնեական դիրքն օգտագործելով, կազմակերպել է ընդհանուր 13.935.200 ՀՀ դրամի յուրացումը, որից 8.239.390 ՀՀ դրամին համարժեք 17.000 ԱՄՆ դոլարը որպես իր մասնաբաժին հափշտակել է: Բացի այդ, նույն հանցավոր սխեմայով պետական միջոցներ են հափշտակվել նաեւ ՊՊԳՎ պետի պաշտոնը զբաղեցրած երկու այլ անձանց պաշտոնավարման ընթացքում: Ընդհանուր առմամբ՝ Վ. Մ.-ի եւ նշված անձանց կազմակերպմամբ պետական միջոցներից հափշտակվել է շուրջ 50 մլն ՀՀ դրամ:

Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վ. Մ.-ն օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ 1.418.060.977 ՀՀ դրամի չափով գույքը:

Մասնավորապես՝ Վ. Մ.-ն, 1992-2018թթ. ՀՀ ՊՆ եւ ոստիկանական համակարգերում աշխատելու ընթացքում ունենալով բացառապես աշխատավարձից գոյացած օրինական եկամուտներ, նշված ժամանակահատվածում ձեռք է բերել եւ օտարել բազմաթիվ շարժական եւ անշարժ գույքեր, ՀՀ֊ում գործող բանկերում կատարել է ապօրինի ստացված կանխիկ գումարների տարբեր չափերով մուտքեր եւ ձեւակերպել ավանդներ, փոխանցումներ կատարել ՌԴ եւ այլ պետություններ, որոնց գումարային արժեքը էականորեն գերազանցել է նրա օրինական եկամուտների չափը:

Բացի այդ, Վ. Մ.-ն ձեռնարկատիրական գործունեությանը մասնակցելու, պետական գույքի յուրացմանը հանցակցելու եւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի (եկամուտների)՝ 1.408.544.977 ՀՀ դրամին համարժեք 2.811.900 ԱՄՆ դոլարի, 9.400 եվրոյի, 4.361.814 ՌԴ ռուբլու եւ 28.819,7 բրիտանական ֆունտ ստերլինգի հանցավոր ծագումը թաքցնելու եւ խեղաթյուրելու նպատակով օրինականացրել է դրանք՝ որպես օրինական եկամուտ փոխանցել է իր բանկային եւ քարտային հաշիվներին՝ մի մասը ներգրավելով որպես ավանդ եւ դրա դիմաց ստանալով տոկոսներ, իսկ մյուս մասը կանխիկացրել եւ ներգրավել է ձեռնարկատիրական գործունեությունում, այդ թվում՝ 2017-2018 թթ. ընթացքում ՌԴ֊ից ձեռք է բերել ընդհանուր 240.000 ԱՄՆ դոլար արժողությամբ «Ռոլս Ռոյս Գոստ», «Մերսեդես Ս500» եւ «Բենթլի Կոնտինենտալ» մակնիշի ավտոմեքենաներ, որոնց միջոցով իրականացրել է ավտովարձույթի ծառայություն՝ ստանալով շուրջ 95.160.000 ՀՀ դրամի եկամուտ:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Վ. Մ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով եւ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1֊ին կետով:

Վ. Մ.-ի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular