ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ՀայաՔվե»-ն շարունակում է իր նախաձեռնությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«ՀայաՔվե»-ի նախաձեռնող խումբը վաղը՝ ժամը 11-ին օրինագիծը պաշտոնապես կմուտքագրի Ազգային ժողով։ «Արցախի Հանրապետությունը, չնայած հայաթափված և զավթված է, իրավաբանորեն շարունակում է գոյություն ունենալ: Եվ «ՀայաՔվե»-ն առավել քան հաստատակամ է` իր սկսած գործն ավարտին հասցնելու և արգելափակելու նոր կապիտուլյացիոն պայմանագրի կնքումը, որով Արցախը կարող է ճանաչվել Ադրբեջանի կազմում»,- ասվում է հայտարարության մեջ:

Նախաձեռնությունը, նշենք, վերջին տարիներին գործող վարչախմբի դեմ օրենքի և ինստիտուցիոնալության տեսնակյունից միակ ռեալ և լուրջ քայլն է։ Ավետիք Չալաբյանի գլխավորած նախաձեռնությունը մի պահ հայտնվել էր ոչ միայն փաշինյանական վարչախմբի, անգամ ընդդիմության քննադատությունների թիրախի տակ։ Ընդդիմադիր շրջանակների մեծ մասը բացի կուրծք ծեծելուց որևէ քայլ չեն արել։

Ձախողելով խորհրդարանական աշխատանքը, և պայքարը փողոցում, այդ շրջանակները տևական ժամանակ թիրախավորել էին «Հայաքվե»-ին, ընդհուպ ֆեյքերով և լրատվական դաշտ աղբ նետելով վարկաբեկել նախաձեռնությունը։ Մինչդեռ այն միակն էր, որ ռեալ 58 հազար ստորագրություն կարողացավ հավաքել և այսօր էլ շարունակում է իրավական պայքարը, իսկ Արցախի բնակչության բռնի տեղահանությունից հետո հենց իրավական ուղին է մնացել։

«Հայաքվե»-ի նախաձեռնությունը հանրային համախմբման ահռելի պոտենցիալ ունի, իսկ դժգոհ զանգվածների ալիքը կարող է իր ճանապարհից սրբել բոլորին, թե՛ գործող վարչախմբին, թե՛ նրանց իրենց անողնաշարությամբ աջակցող ընդդիմությանը։

Վերկուսակցական այս շարժումը երկրում իրական փոփոխություններ բերելու լուրջ հնարավորություն ունի։

Անահիտ Ղազարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular