ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ի՞նչ կկորցնի Հայաստանը հարվածելով Ռուսաստանին. Տագնապի ազդանշանն արդեն հնչել է»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Tsargrad.tv–ն գրում է, որ Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ վավերացվել է Հռոմի ստատուտը, որը Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ) ստեղծելու մասին պայմանագիր է։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ՄՔԴ-ն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր էր տվել։ Այսպիսով, Հայաստանն այժմ պարտավոր է ձերբակալել Ռուսաստանի ղեկավարին, եթե նա այդ երկիր ժամանի պաշտոնական այցով։ Հայաստանի և Ռուսաստանի համար դրա հետևանքները tsargrad.tv–ի համար գնահատել է քաղաքագետ, Մերձավոր Արևելքի և Կովկասի հիմնախնդիրների փորձագետ Ստանիսլավ Տարասովը։

Քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը նշել է, որ Հայաստանի իշխանություններն արդեն փորձել են արդարանալ ասելով, որ Հռոմի ստատուտի վավերացումը կապված է Ադրբեջանի հետ առճակատման հետ։ Բայց Ռուսաստանում հիանալի հասկանում են, որ դա, ինչ էլ ասեն, հակառուսական գործողություն է։ «Ներկայումս, ինչպես գիտենք, առևտուրը դադարեցնելու կամ որևէ պատժամիջոցներ կիրառելու բացասական գործողությունների սցենար չկա։ Ներկայիս տագնապալի իրադարձությունը, իմ կարծիքով, այն է, որ Հայաստանը հետ է կանչել իր ներկայացուցչին ՀԱՊԿ-ից»,– ասել է Ստանիսլավ Տարասովը։

Նա նաև հիշեցրել է Ֆրանսիայի արտգործնախարարի այցը Հայաստանի մայրաքաղաք, որի ժամանակ խոսել են ռազմական փաստաթղթեր ստորագրելու պատրաստակամության մասին, այն է Փարիզի և Երևանի միջև ռազմական դաշինք կնքելու մասին։ «Նման պայմաններում Հայաստանի ներկայությունը ՀԱՊԿ-ում անոմալիա է թվում, այո։ Եվ մենք չենք բացառում, որ Հայաստանը, ընդհանուր առմամբ, հաշվի առնելով, որ արդեն հետ է կանչել ՀԱՊԿ-ում իր ներկայացուցչին, կարող է հայտարարել այդ կազմակերպությունից իր դուրս գալու մասին»,- նշել է Ստանիսլավ Տարասովը։

Փորձագետը նաև ուշադրություն է հրավիրել Մոսկվա-Երևան-Բաքու եռանկյունու բարդությունների վրա։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել էր Գրանադայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից։ Իսկ այնտեղ, ըստ հայկական աղբյուրների, նախապատրաստական ​​աշխատանքներ էին տարվում հարաբերությունների կարգավորումը նախատեսող, այսպես կոչված, հայեցակարգային փաստաթղթի ստորագրման համար։ «Այսինքն՝ Փաշինյանը հայտնվել է մի իրավիճակում, երբ կորցրել է Ղարաբաղը և մնացել առանց խաղաղության պայմանագրի։ Եվ դա կբարդացնի իրավիճակը հենց Հայաստանի ներսում, անկասկած», - ընդգծել է Ստանիսլավ Տարասովը:

Եվ դա նաև այն պատճառով, որ 2018 թվականի մայիսին Փաշինյանի իշխանության գալուց ի վեր Հայաստանը մշտական ​​ճգնաժամի մեջ է։ Ընդ որում ներկայումս կան նշաններ, որ Հայաստանը կարող է կորցնել իր պետականությունը, եզրափակել է քաղաքագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular