ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալը` ՌԴ-ում Հայաստանի դեսպանի հետ քննարկել է ռուս-հայկական հարաբերությունների ընթացիկ հարցեր

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը երեքշաբթի ընդունել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանին։

ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են, որ զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների որոշ արդիական հարցեր։

Ավելի վաղ Հարությունյանը հրավիրվել էր ՌԴ ԱԳՆ։ Նրան տրվել է «ուժեղ ներկայացուցչություն» և բողոք է արտահայտվել «Հայաստանի ղեկավարության մի շարք ոչ բարեկամական գործողությունների և հայտարարությունների առնչությամբ»։ Նման քայլերի թվում ՌԴ ԱԳՆ-ն անվանել է Միջազգային քրեական դատարանի հիմնարար փաստաթղթի՝ Հռոմի ստատուտի վավերացումը, Հայաստանում ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժությունների անցկացումը և վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի Կիև այցը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular