ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարակիչ հիվանդության դեպքում անձի բժշկական օգնությունն ու սպասարկումը կիրականացվի անվճար. նախագիծ․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Առողջապահության նախարարությունն առաջարկում է լրացումներ և փոփոխություններ կատարել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում՝ տալով վարակիչ հիվանդության, հանրության համար վտանգավոր վարակիչ հիվանդության սահմանումները, ինչպես նաև լիազորել կառավարությանը սահմանել վերջինի ցանկը, որտեղ ներառված կլինեն բարձր վտանգ ներկայացնող հիվանդությունները, որոնք հիմք կհանդիսանան մարդու իրավունքների սահմանափակման համար: Նշվում է, որ օրենքում բացակայում է շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների սահմանումը, արդյունքում բացակայում են ցանկում ընդգրկվելու չափանիշները, որոնք էլ կիրառական դաշտում առաջացնում են քաղաքացիների իրավունքների սահմանափակումներ:

«ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում լայնորեն կիրառվում է «վարակիչ հիվանդություն» ձևակերպումը, որի սահմանումը օրենքում տրված չէ: Ըստ նախարարության՝ ներկայում գործում են մի շարք իրավական ակտեր, որոնք այս կամ այն սահմանափակումներ են նախատեսում անձանց համար, որոնք ունեն «շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններ», թեև հիվանդությունների ցանկում ներառված են լայնորեն տարածված բազմաթիվ հիվանդություններ, որոնց առկայության դեպքում մարդու հանդեպ սահմանափակումների կիրառումը հիմնավորված չէ: Տվյալները վկայում են, որ գործող իրավական ակտերում առկա ձևակերպումները կարող են առաջացնել քաղաքացիների իրավունքների և ազատությունների չհիմնավորված սահմանափակումներ:

Հետևաբար, առաջարկվում է դրանք վերացնելու և զուգահեռաբար վարակիչ հիվանդություններ ունեցող անձանց անվճար բժշկական օգնություն և սպասարկում ապահովելու նպատակով՝ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում, ինչպես նաև հարակից իրավական ակտերում սահմանել Սահմանադրությունից բխող «հանրության համար վտանգավոր վարակիչ հիվանդությունների» ձևակերպում, ցանկը կհաստատի կառավարությունը, դրանք հիմք կհանդիսանան անձի ազատությունները սահմանափակելու համար: Զուգահեռաբար քաղաքացիների անվճար բժշկական օգնության իրավունքը պահպանելու համար առաջարկվում է նույն օրենքում սահմանել վարակիչ հիվանդության սահմանումը, որոնց առկայության դեպքում անձանց բժշկական օգնությունն ու սպասարկումը կիրականացվի անվճար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular