ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քրգործեր՝ սոցապնախարարության աշխատակիցների դեմ․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

ՀՀ քննչական մարմիններում բազմաթիվ քրեական գործեր են հարուցված, որոնք վերաբերում են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցներին։ Վարույթներից առնվազն երկուսը նախաձեռնվել է ծանր հանցագործությունների հատկանիշներով։ «Հրապարակը» տվյալներ ուներ, որ ներկայում մի քանի քրեական վարույթ է նախաձեռնված ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցների վերաբերյալ։ Մասնավորապես, դրանցից մեկն առնչվում է երեք եւ ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին արտոնյալ պայմաններով հիպոթեքային վարկեր տրամադրելու ծրագրին։ Դատախազությունից պատասխանեցին, որ այդ ընտանիքներին արտոնյալ պայմաններով հիպոթեքային վարկեր տրամադրելու վերաբերյալ վարույթներ չկան։

«Միաժամանակ հայտնում ենք, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցների վերաբերյալ առկա է 12 քրեական վարույթ, որոնցից մեկը քննվում է Շիրակի մարզային քննչական վարչությունում, երկուսը՝ Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում, իննը՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում»,- ասված է Գլխավոր դատախազության պատասխանում։ Որեւէ այլ տեղեկություն, մեղադրյալների ինքնությունը, անգամ հոդվածները, որոնցով ներկայացված են այդ մեղադրանքները, դատախազությունը չի հայտնում՝ պատճառաբանելով, թե դրանք «հրապարակման ոչ ենթակա տվյալներ են»։

Իսկ նույն դատախազությունն ամեն օր հաղորդագրություններ է տարածում՝ չհաստատված մեղադրանքները հրապարակելով եւ մեղադրյալների անուններն ամբողջությամբ գրելով։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular