ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Որքան զիջումների գնացին, այնքան թշնամին ավելի լկտիացավ»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գրանադայի հանդիպմանը Ադրբեջանի նախագահը համաձայնել էր մասնակցել, ապա, երբ պարզվեց, որ երբ Գերմանիան և Ֆրանսիան դեմ են եղել Թուրքիայի՝ այդ ձևաչափով հանդիպմանը մասնակցելուն, Ալիևը հրաժարվեց մեկնել Գրանադա:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, վերհիշելով այս հանգամանքը, հավելում է. «Եթե ադրբեջանական կողմի պատճառով հանդիպումը տեղի չէր ունենալու, ինձ համար անընդունելի ու զարմանալի էր պաշտոնական Երևանի ջանադրաբար մասնակցությունը և Հռոմի պապից կաթոլիկ երևալու մոլուցքը: Գնաց, ստորագրեց, ինչ-որ պարտավորություններ վերցրեց իր վրա, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քկմ-ի շրջանակներում, ինչը նշանակում է, որ այդ տարածքի մեջ մտնում են ոչ միայն Արցախը, այլ նաև Հայաստանի տարածքում դեռ խորհրդային տարիներին գոյություն ունեցող ադրբեջանական երեք անկլավը, որոնք Արցախյան առաջին պատերազմի ժամանակ վերացվել էին, ինչպես նաև նույն ժամանակ մենք էինք կորցրել մեր Արծվաշեն անկլավը:

 Ստորագրված թուղթն առ ոչինչ է, քանի որ Բաքվի բռնապետի ստորագրությունը դրա տակ չկա, բայց նաև պարտավորություն է այն երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և ԵՄ-ի առումով, որոնք Նիկոլի հետ այս հանդիպումը կազմակերպել էին: Նիկոլն արեց այն, ինչի մասին խոսում էր մի քանի ամիս: 2023 թ.-ի մայիսին կայացած իր ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկի հարցին ի պատասխան՝ այդ 86,6 հազար քկմ-ի մեջ մտնո՞ւմ են նաև, այսպես կոչված, անկլավները, շատ պարզ ասաց՝ այո: Այստեղից ծագում է երկու հարց՝ ի՞նչ է նշանակում անկլավների հարց չենք քննարկել, միտք, որն արտաբերեց Արայիկ Հարությունյան անուն- ազգանունով անձը (վարչապետի աշխատակազմի ղեկավար-խմբ.)՝ հավելելով, որ «չվախենաք, մենք հաղթանակ ենք տարել»:

Համոզված եմ, որ ինքն էլ չի հավատում իր գրածին: Իր այդ մանիպուլ յատիվ գրառմանը, ապատեղեկատվությանը հավատում են նիկոլականները:Ադրբեջանի նախագահը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցի ժամանակ պարզ նշել է, որ Հայաստանը պետք է դուրս բերի իր զորքերը «ադրբեջանական ութ բնակավայրից»: Սա նշանակում է, որ Ադրբեջանի անմիջական վերահսկողության տակ են անցնում Երևանը Վայոց ձորին ու Սյունիքին կապող ավտոճանապարհները, ինչպես նաև Հայաստանը Վրաստանին կապող ճանապարհներից մեկը: Արայիկ Հարությունյանն ինչպե՞ս է մեկնաբանում Ալիև-Միշել հեռախոսազրույցը»,- նշում է Համբարյանը:

Ընդգծում է, որ նույն կոնտեքստում հաջորդ հարցը հետևյալն է՝ իսկ Ադրբեջանը համաձայնե՞լ է ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը: «Նիկոլ Փաշինյանը վազում է Գրանադա, ստորագրում է թղթի տակ, որով ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց պաշտոնական Բաքուն, որքան հասկանում ենք, որևէ նպատակ չունի ճանաչելու Հայաստանը 29,8 հազար քկմ տարածքով: Ադրբեջանը երբեք դուրս չի բերի իր զորքերը Արծվաշենից, ինչպես նաև 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի կապիտուլ յացիոն ակտից հետո չորս անգամ Հայաստանի վրա հարձակման հետևանքով գրավված տարածքներից: Դա Սոթք-Խոզնավար, Սև լճի, Ջերմուկի, Տեղ ու Ներքին Հանդ գյուղերի հատվածներն են ու այլ տարածքները: Այս պահի դրությամբ Ադրբեջանը Հայաստանից գրավել է մոտ 250-ից 300 քկմ տարածք: Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց մի փաստաթուղթ՝ պարտավորություն ստանձնելով Ադրբեջանի հանդեպ, բայց դրա դիմաց մենք ոչինչ չենք ստացել: Ադրբեջանի նախագահը փաստաթուղթ չի ստորագրել և պարտավորություն չի ստանձնել դուրս բերել զորքերը Հայաստանի՝ իր կողմից օկուպացված տարածքներից»,-նշում է մեր զրուցակիցը:

Փաստաթղթերի մասով շատ է խոսվում, որ Ադրբեջանն անգամ գրավոր ստանձնած իր պարտավորությունները կարող է չկատարել, որպես օրինակ բերվում է նաև նոյեմբերի 9-ի համաձայնագիրը: «Այստեղ հետևյալ խնդիրը կա՝ Հայաստանի իշխանությունները, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, դավադրաբար, փաստաթղթի դրույթները կոպտորեն խախտելով, հակահայկական քայլեր են ձեռնարկել: Այո, շատ դեպքերում մեղադրում ենք ռուս խաղաղապահներին անգործության համար, բայց երբ Փաշինյանն Արցախը ճանաչում էր Ադրբեջանի մաս, այդ դրույթը կա՞ր կապիտուլ յացիոն ակտի մեջ: Նիկոլի կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը շատ աղետալի և ճակատագրական հետևանքներ ունեցավ Արցախի և արցախահայության համար: Որքան էլ մեղադրենք ռուսական կողմին անգործության մեջ, նախ՝ կողքից դիտենք մեզ ու մեր քայլերը և դիտենք նաև ռուսների քայլերը: Կոպիտ ձևակերպմամբ, եթե Արցախը մեզ պետք չէ, ռուսին՝ ի՞նչ, ռուսն արցախահայության համար իրեն պետք է զոհե՞ր: Իրենք մշտապես ասել են, որ Արցախի կարգավիճակի հարցը պետք է թողնել հաջորդ սերունդներին: Որքան էլ նրանց մեղադրենք, պետք է արդար լինենք մեզ հետ, եթե Արցախը մեզ պետք չէր, ռուսին առավել ևս պետք չէր, նա ավելի գլոբալ խաղերի մեջ է մտնում, քան մենք»,-հավելում է քաղաքագետը:

Վերջին շրջանում թե՛ Հայաստանի իշխանությունների, թե՛ օտարերկրյա տարբեր պաշտոնյաների շուրթերից հնչում են Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու անկախությանը սպառնացող վտանգի մասին տեսակետներ: «Հայաստանի իշխանությունը շրջանառում է այս թեզերը, քանի որ մարդիկ տանուլ են տվել իրենց արտաքին քաղաքականությունը, խաղաղության օրակարգը տապալված է, հողերի զիջումը թշնամուն, որի դիմաց Նիկոլն ակնկալում էր խաղաղություն, ևս տապալված է: Գործող իշխանությունների առաջ քաշած տեսակետը, թե՝ հանձնենք Արցախը, որ հանգիստ ապրենք, չաշխատեց: Որքան զիջումների գնացին, այնքան թշնամին ավելի լկտիացավ: Այս կոնտեքստում պատահական չէր Ալիևի՝ Գրանադա չմեկնելը:

Եթե նա տեսնում է, որ Հայաստանի իշխանությունները և հասարակության մեծ մասը նորմալ են վերաբերվում Արցախում տեղի ունեցող սպիտակ ցեղասպանությանը, ինչո՞ւ պետք է ավելին չպահանջի Հայաստանից: Ալիևի դիրքորոշումը և պահվածքը օրինաչափ և սպասելի է: Եթե Հայաստանը հանգիստ տալիս է իր պատմական տարածքները թշնամուն, ապա ինչո՞ւ թշնամին պետք է ավելի մեղմ պահանջներ ներկայացնի: Ալիևի գրանադյան դեմարշը շատ դեպքերում նաև այս հանգամանքով է պայմանավորված: Ինչո՞ւ գնա, փաստաթուղթ ստորագրի և դրանով իրեն ինչ-որ սահմանների մեջ դնի՝ դառնալով իր ապագա երազանքների խոչընդոտողը: Սպասեք, որ ադրբեջանական կողմն էլ ավելի մեծ պահանջներ է ներկայացնելու Հայաստանին»,-ասում է մեր զրուցակիցը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular