ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ներդրումներ, որոնք պիտի հավետ ծառայեին Արցախը հայկական պահելուն ու զարգացնելուն․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելուց կարճ ժամանակ անց 100 հազարից ավելի արցախցի մեր հայրենակիցները ադրբեջանական իննամսյա տոտալ շրջափակումից հետո բռնի տեղահանվեցին Հայաստան: Դարեր շարունակ հայկական Արցախը մնաց թշնամու երախում, մարդիկ Արցախում թողեցին իրենց տները, թշնամուն մնացին պատմամշակութային բազմաթիվ կոթողներ: Սրան զուգահեռ դեռ հարկ կլինի մանրամասն հաշվարկել, թե ինչ մեծաքանակ ներդրումներ են արվել Արցախում, որոնք ևս մնացին թշնամուն: Ցավոք, կան դեռևս այնպիսիք, որոնք շարունակում են հավատալ իշխանական թեզերին, թե իբր «Արցախը վաղուց էր հանձնված», կամ՝ «այսպես թե այնպես պետք է հանձնվեր», «մերը չէր» և այլն:

Մնում է միայն հասկանալ՝ եթե հանձնված էր, կամ հանձնվելու էր, ինչո՞ւ էին այդքան մեծաքանակ ներդրումներ արվում: Ընդ որում, կանխավ շեշտենք՝ խոսքը պետական բյուջեի ներդրումների կամ կառուցապատումների մասին չէ, այլ անհատների, գործարարների, բարերարների: Օրինակ՝ ամենից խոշոր ներդրողներից «Տաշիր» բարեգործական հիմնադրամը միայն 2009-2023 թվականներին Արցախում իրականացրել է 100 մլն դոլարից ավելի ծրագրեր ու ներդրումներ: Տարածաշրջանի համար բացառիկ բժշկական կենտրոնի մասին շատերն են տեղյակ. դրա համար, օրինակ՝ ծախսվել է 30 մլն դոլարից ավելին: Բազմաթիվ այլ ծրագրերի մասին գուցե ոմանք տեղյակ էլ չեն: Ի մասնավորի, հայազգի ռուսաստանաբնակ խոշոր գործարար Սամվել Կարապետյանի կողմից տարեկան մեծ գումարներ են հատկացվել հումանիտար ծրագրեր իրականացնելու նպատակով. առնվազն վերջին 14 տարվա ընթացքում այդ նպատակներով ծախսվել է դարձյալ մոտ 30 մլն դոլար:

Եվս 17 մլն դոլար տրամադրվել է Արցախի էլեկտրաէներգետիկ ենթակառուցվածքների վերակառուցման ու արդիականացման համար: «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից Արցախի բազմազավակ ընտանիքները չորրորդ և յուրաքանչյուր հաջորդ ծնված երեխաների համար ստանում էին 4-5 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ. ծրագրի նպատակն էր տեղի հայերի դեմոգրաֆիական պատկերը խթանելն ու պահպանելը: Այս նպատակով արդեն իսկ ներդրվել էր մոտ 4 մլն դոլար: Կարապետյանների կողմից միլիոնավոր դոլարներ են ներդրվել Արցախի դպրոցների, մշակութային օջախների, եկեղեցիների, ճանապարհների, այգիների կառուցման, վերանորոգման, արվեստի ոլորտի հովանավորման, բժշկական ժամանակակից ծառայությունների տեխնիկապես հագեցվածության և բազմաթիվ այլ ծրագրերի համար: Չենք խոսում պաշտպանության և անվտանգության ապահովման համար տրամադրվող միջոցների մասին, լավատեղյակները հավաստիացնում են, որ դրանք ևս տպավորիչ են:

Այսինքն, մարդիկ, այս դեպքում՝ առավելապես Ռուսաստանում գործունեություն ծավալող և իր կարողությունը վաստակած Կարապետյանը, հսկայական ներդրումներ էր կատարում ոչ միայն Հայաստանում, այլ հենց Արցախում, ընդ որում՝ թե՛ բարեգործական ծրագրերի տեսքով, թե՛ որպես հեռանկարային բիզնես ներդրում՝ վստահ լինելով, որ մեր հայրենիքի այդ անկյունը զարգանալու և հավերժ մնալու է հայկական: Հետևաբար, այն թեզերը, թե «մեկ է՝ մի օր տալու էին, տենց է եղել որոշված», ի չիք են դառնում, քանի որ որևէ մեկը, այն էլ՝ նման մակարդակի, եթե հակառակն է անում, ուրեմն եղել է վստահություն, որ մերն է ու միշտ մերն է լինելու, և պետք է զարգացնել, այնինչ մեկ հոգու որոշմամբ այդ ամենը հանձնվեց Ադրբեջանին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular