ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Իսրայելի հետ զինադադարը քննարկելու պատրաստակամության մասին. AlHadath
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Իսրայելի հետ զինադադարը քննարկելու պատրաստակամության մասին։ Այս մասին հայտնում է AlHadath հեռուստաալիքը։
«Մենք [ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները] բաց ենք Իսրայելի հետ զինադադարի շուրջ քննարկումների համար», - ասվում է պաղեստինյան շարժման հայտարարության մեջ:
Մինչ այս հայտնի էր դարձել, որ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հարվածներ կհասցնի Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման թիրախներին, նույնիսկ այն դեպքերում, երբ դա կարող է պոտենցիալ վտանգ ներկայացնել գերի ընկած իր հայրենակիցների համար։