ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախ՝ կարող են հարձակվել Իրանի վրա, հետո՝ գրավել Սյունիքը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բազմաթիվ փորձագետներ այն կարծիքին են, որ Մերձավոր Արևելքում բռնկված պատերազմը նախաբանն է Իրանի դեմ սադրվելիք պատերազմի՝ պատերազմ, որի մասին երազում է արևմտյան էլիտաների շատ կոնկրետ ու գերազդեցիկ շրջանակ:

Հայաստանն այս իրավիճակում հայտնվել է ակնհայտորեն «մազից կախված» վիճակում: Շատերի հույսը մնում է Իրանը հատկապես Սյունիքի անեքսիայի կանխարգելման իմաստով. հուսյներս, ինչպես միշտ, երրորդ կողմի վրա է, որ կգան ու մեզ կպաշտպանեն, և այս անգամ այդ երրորդ կողմը ոչ թե Մոսկվան է, այլ Թեհրանը:

Արցախի շուրջ ներկայումս ծավալվող ու համազգային ողբերգության վերածված իրադարձությունները ցույց տվեցին, որ երրորդ կողմի վրա հույս դնել ուղղակի չի կարելի: Ավելի ճիշտ կարելի է, եթե ունես պլան «բ» կամ գոնե իսկապես պատրաստ ես՝ սեփական շահի համար կռիվ տալու: Նիկոլը ցույց տվեց, որ ոչ միայն պատրաստ չէ՝ կռիվ տալու, այլև հոժարակամորեն կռիվ է տալիս սեփական երկրի ոխերիմ թշնամիների շահերի համար՝ Հայաստանն ինքնասպանության դատապարտելով:

«Զանգեզուրի միջանցք» կոչված աշխարհաքաղաքական պրոյեկտի ռեալիզացիան կարող է սկսվել Իրանի դեմ հարձակումով: Իրանին կներքաշեն պատերազմի մեջ ու հետո միայն կհարձակվեն Հայաստանի վրա: Համենայնդեպս, սա կարող է դիտարկվել՝ գործուն միջոց՝ չեզոքացնելու Սյունիքի հարցում Իրանի ունեցած անզիջում դիրքորշումը: Հաշվարկն էլ այն է, որ եթե Իրանը մի քանի ճակատով հայտնվի պատերազմի մեջ, հյուսիսային ուղղությունը կարող է նրա համար այնքան էլ առաջնային չդիտարկվել, իսկ երբ գործին միանա Նիկոլը, ապա իրադարձությունները կարող են ընդգծված ողբերգական սցենարով զարգանալ, ու Սյունիքը վերջապես կպոկվի Հայաստանից, կամ գոնե դրա մի մասն կանցնի թշնամու տակ:

Սա նշանակում է, որ Հայաստանը, եթե իսկապես ցանկանում էր պահել Զանգեզուրը, ապա պարտավոր էր հետպատերազմյան տարիներին ոչ թե «մուկ տշել» կամ «պատին թիթեռ նիարել», այլ՝ վերազինվել ու նախապատրաստվել. Սյունիքի համար կռիվը մենք ենք մղելու, իսկ մյուսներն ընդամենը կարող են մեզ օգնել, բայց եթե հակված չենք՝ կռիվ տալու, մյուսներից է՛լ ի՞նչ ուզենք:

Նիկոլին հենց դրա համար էլ բերել են, բերել են, որ կռիվ չտա ու ինչ կա-չկա տա՝ թշնամուն օգնելով հասնել մինչև Արագածի փեշերը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular