ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախը չէր ընկնի, եթե բարոյապես վերջացած քպ-ականները հեռանալու քաջություն ունենային

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ, օրվա իշխանությունը շարունակում է ցուցադրել իր քաղաքական մտքի բացարձակ սնանկությունը՝ Արցախի հայաթափման, և ընդհանրապես, ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականության հետևանքով Արցախում ու Հայաստանում տեղի ունեցող ողբերգությունների մեղավոր նշանակելով նորից ու միայն ընդդիմությանը, որից բացի այլ թիրախ, ինչպես տեսնում ենք, չունի․ արտաքին ճակատում կառուցողական հանցակիցներ են։ Եվ թերևս այդ տրամաբանությամբ է Էրդողանը հայտարարել, որ Փաշինյանն էլ դժգոհ է հայտնի փոփոխությունից։

Իսկ ընդդիմությանն ուղղված մեղադրանքի թեզը ոչ միայն զուրկ է պատճառահետևանքային կապից, այլև բացարձակ աբսուրդ է, կեղծիք․ Արցախի հայաթափման ռազմական-քաղաքական գործողությունների մեջ ընդդիմության մեղքը, ըստ նրանց, փաստորեն, Արցախի նորընտիր նախագահին շնորհավորելն է։

Այնինչ հենց նրանց ՉՇՆՈՐՀԱՎՈՐԵԼԸ բացահայտ ազդանշան էր Ադրբեջանին, որ կարող են գործել․ իրենք արդեն այն աստիճան գործ չունեին Արցախի հետ, որ այլևս չճանաչեցին Արցախը՝ որպես պետություն, և չշնորհավորեցին նրա նախագահին, թեև Արցախը փրկելու, պահելու բոլոր լծակները հենց նրանց ձեռքում էին, և ոչ թե ընդդիմության։ Եվ այսօր, որքան էլ պետական քարոզչամեքենան ծառայեցնեն բացառապես իրենց շահերը սպասարկելու և ընդդդիմությանը մեղադրելու նպատակին, միևնույն է, չեն կարողանալու արդարացնել իրենց և խստագույն պատիժ են կրելու այն հանցանքների համար, որ գործել և շարունակում են գործել Արցախի, Հայաստանի դեմ։

Առողջ բանականություն ունեցող յուրաքանչյուր քաղաքացի հիշում է ու հասկանում է՝

-ով 2020-ի պարտադրված պարտությունից հետո հրաժարվեց Արցախի անվտանգության երաշխավորը լինելուց՝ հետագա գործողությունների ողջ պատասխանատվությունը և հնարավոր մեղադրանքների սլաքներն ուղղելով ՌԴ խաղաղապահ ուժերի ուղղությամբ,

- ով հայտարարեց, որ պահանջում են Արցախի հարցով նշաձողն իջեցնել,

- և ովքեր պնդեցին, որ Արցախը ունի ապագա Ադրբեջանի կազմում,

- ով Պրահայում բացահայտ ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում՝ տալով բոլոր հիմքերը, որպեսզի Ադրբեջանը փակի Արցախը Հայաստանին կապող միակ միջանցքը՝ Արցախի դեմ ռազմական ագրեսիան ավարտին հասցնելու նպատակով,

-կամ վերջապես ով 2023-ի սեպտեմբերին, երբ ամբողջ Արցախը կրակի տակ էր,

քաղաքական անբարոյականություն դրսևորելով՝ հայտարարեց, որ Արցախի խաղաղ բնակչությանը ուղիղ սպառնալիք չկա, և Հայաստանը այս իրավիճակում չի ներքաշվի որևէ բախման մեջ` այդպիսով, Արցախը թողելով միայնակ, ադրբեջանական հրոսակախմբերի քմահաճույքին։

Ամփոփելով խոսքս՝ հիշեցնեմ նաև, որ Արցախի նախագահի պաշտոնից Արայիկ Հարությունյանը հրաժարվել էր ինքնակամ, թեև նրան խնդրել, հորդորել են, որ Արցախի համար այդ օրհասական իրավիճակում նման քայլի չգնա։

Արցախը ընկավ, որովհետև Հայաստանի ներկայիս իշխանությունը, կրկնում եմ, ում ձեռքին էին Արցախը փրկելու բոլոր լծակները, Արցախը պաշտպանելու նպատակ, համարձակություն չունեցավ։

Արցախը չէր ընկնի, եթե ժամանակին պարտության սիմվոլներ դարձած, իսկ այսօր բարոյապես վերջացած քպ-ականները հեռանալու քաջություն, ազնվություն ունենային»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular