ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխարհաքաղաքական քարտեզը գլխիվայր շրջվել է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այն փաստը, որ հարավկովկասյան տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզը գլխիվայր շրջվել է՝ ոչ մի ապացուցման կարիք չունի․ այն, ինչ կար վերջին 30 տարիներին, այլևս ավազե դղյակ է և փաստացի գոյություն չունի։ Լրիվ այլ է, թե՛ ներքին, թե՛ արտաքին մարտահարվերները, ինչպես նաև փոխվել է շահերի բախման պրապորցիաները։

Հատկանշական է այն, որ օրերս Իրանի ԶՈւ շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաղերին հայտարարել էր, որ Իրանը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահման։ Նրա խոսքով՝ Թեհրանը պատրաստ է ներդնել իր ավանդը հարավկովկասյան տարածաշրջանում լարվածության թուլացման հարցում, քանի որ լարվածությունը չի համապատասխանում Հայաստանի, Ադրբեջանի և տարածաշրջանի մյուս երկրների շահերին։ Միևնույն ժամանակ, Բաղերին ընդգծել է, որ որևէ երկրի պաշտպանունակության բարելավման թիկունքում չպետք է լինեն ագրեսիվ նպատակները կամ մտադրությունները։

Հետաքրքիր է այն, որ մեր տարածաշրջանում զարգացումները տեղի են ունենում լույսի արագությամբ, երբ մեկ օրվա տարբերությամբ ամբողջովին փոխվում է մինչ այդ գոյություն ունեցող «ռասկլադը», այդ թվում՝ աշխարհաքաղաքական։

Տվյալ պարագայում առաջին հերթին այստեղ կարևոր է ՀՀ դերն ու տվյալ փուլում ճիշտ դիրքավորումը, որպեսզի «գելի բաժին չդառնանք»։ Իսկ տվյալ դեպքում, ինչպես ցույց է տալիս առկա իրողությունը՝ Արևմուտքն է, ով ամեն ինչ անում է ՀՀ-ից և ողջ հարավկովկասյան սեգմենտից հեռացնել ռուսական ներկայությունը։ Տվյալ փուլում դա հիմնականում արվում է Նիկոլ Փաշինյանի ձեռքով և բավական լուռ համաձայնությամբ․ դա մենք տեսնում ենք վերջին իրադարձությունների կտրվածքով, երբ պետական ողջ քարոզչամեքենան (իհարկե՝ տակից, որոշ դեպքերում էլ՝ բացահայտ) հակառուսական թեզերի գեներացմամբ ու դրանց տիրաժավորելու գործով են զբաղված։ Վերջին ցցուն օրինակը Գրանադայում տեղի ունեցած ֆոտոսեսիաներն էին՝ Զելենսկու և Տիխանովսկայայի կատարմամբ, որոնց հետ ջերմագին զրուցում էր Փաշինյանը։

Արևմուտքի սիրաշահումներին կուլ գնալով և նրանց նետած «կուտն» ուտելով՝ Նիկոլը գնում է բացահայտ արկածախնդրության՝ փորձելով հակադրվել ՌԴ-ին և նրան ուղղված տարբեր անուղղակի մեսիջներ հղել։ Պետք է փաստենք, որ աշխարհաքաղաքական իրադարձությունների այն ընթացքը, երբ կթուլանա բանակցությունների եվրոպական հարթակը, և առաջին պլան կգա ռեգիոնալ համագործակցությունը՝ բխում է Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, ինչպես նաև ՀՀ շահերից, թեև ՀՀ իշխանություններն ամեն կերպ փորձում են գործընթացը պահել Արևմուտքում, որն, ինչպես տեսնում ենք, առանց Իլհամ Ալիևի չեն կարողանում իրականացնել։

Թերևս հատկանշական է այն, որ Ռուսաստանն օբյեկտիվորեն չի ցանկանում «նեղացնել» Ադրբեջանին, իսկ հայ-ռուսական հարաբերությունները, մեղմ ասած, չափազանց վատ փուլում են, ուստի ՌԴ շահերից է բխում, որ Իրանը հանդես գա որպես ակտիվ խաղացող և որպես ՀՀ անվտանգության երաշխավոր, որը կարող է տեղում կոնկրետ երաշխիքներ ձևավորող լուծումների գնալ ՀՀ-ի համար։ Դրանից բացի, Հայաստանի նկատմամբ Արևմուտքի՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի ազդեցությունն այս փուլում կթուլանա, սրա հետ մեկտեղ՝ Իրանը բարելավում է հարաբերություններն Ադրբեջանի հետ. բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող են ընթանալ ռուսական միջնորդությամբ։

Ի դեպ, ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, Ալիևի մեծագույն ցանկությամբ ՀՀ-ի հետ բանակցություններին միանում է նաև Թուրքիան։ Ինչպես երևում է, հաջորդ բանակցային գործընթացը չի լինելու հնգակողմ ձևաչափով, և ներկայումս ընթանալու են բանակցություններ միայն Միշելի կամ ՌԴ-ի միջնորդությամբ։ Այստեղ չպետք է բացառել, որ երկարաձգվի նոր ձևաչափի փնտրտուքը․ Ալիևն Արևմուտքից ցանկանում է վերադառնալ տարածաշրջան, որտեղ կարող է ակտիվանալ 3+3 ձևաչափը, որը բխում է Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի շահերից, հատկապես, երբ նրանց որևէ մեկի շահերից չի բխում Արևմուտքի ամրապնդումը ՀՀ-ում։

Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular