ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավանդաբար Ղարաբաղը միշտ էլ պատկանել է ու պատկանում է Հայաստանին. Իրանի խորհրդարանի բարձրաստիճան պաշտոնյա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրանը ցանկանում է երկխոսության շրջանակներում լուծվեն Ադրբեջանի և Հայաստանի խնդիրները: Այս մասին ասել է Իրանի Իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ Շահրիար-Հեյդարին, գրում է ParsToday-ը։

Ղարաբաղյան հակամարտության հարցով Երիտասարդ լրագրողների ակումբին տված հարցազրույցում Շահրիար Հեյդարին ասել է. «Ներկայումս Ղարաբաղը Ադրբեջանի և Հայաստանի միջև վիճելի տարածք է։ Ադրբեջանի Հանրապետությունն օգտագործելով արտատարածաշրջանային երկրների և Սիոնիստական ռեժիմի կարողությունները  ձեռք է բերել ռազմական գերակայություն Հայաստանի նկատմամբ, սակայն դա նրան թույլ չի տալիս  գրավել  որտեղ որ ցանկանում է»։

«Ղարաբաղն ավանդաբար պատկանում է Հայաստանին, մարդկանց փախուստը դեպի Հայաստան, պայմանավորված է ադրբեջանական բանակի գնդակոծությամբ և հարձակմամբ, և դա չի նշանակում, որ հայերը Ղարաբաղում կորցրել են իրենց էությունն ու ինքնությունը, քանի որ ավանդաբար Ղարաբաղը միշտ էլ պատկանել է ու պատկանում է Հայաստանին»։

Հեյդարին հավելել է,-«Այսօր Ադրբեջանի Հանրապետությունը նեղ դրության մեջ է դրել Ղարաբաղը, և Ղարաբաղը շրջափակման մեջ է չորս կողմից»։

Խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի փոխնախագահը նշել է.-«Այն տարածքները, որոնք նախկինում գրավված էին Հայաստանի կողմից, և որոնց մեծ մասը պատկանում էր Ադրբեջանի Հանրապետությանը, Բաքուն հետ վերցրեց նախքան վերջին հակամարտությունները, բայց անշուշտ եթե Ադրբեջանի Հանրապետությունը փորձի հետևել նույն ընթացակարգին, ապա պետք է երկար տարիներ ներգրավված մնալ Սիոնիստական ռեժիմի, Թուրքիայի և ԱՄՆ-ի կողմից պարտադրվող անցանկալի պատերազմներում»։

Նրա խոսքով՝ արտտարածաշրջանային երկրները ձգտում են շահագործել Կովկասի ռեսուրսները, նոր միջանցքները, և օգտագործել Ադրբեջանի Հանրապետության տարածքը՝ աշխարհաքաղաքական տառումով Եվրոպային միանալու համար։

«Հայաստանի կառավարությունը ստիպված է եղել Լեռնային Ղարաբաղը հանձնել Ադրբեջանի Հանրապետությանը, քանի որ Ադրբեջանի Հանրապետությունը ռազմական առումով գերազանցում է։ Իհարկե պետք է ասել,որ Հայաստանը խնդիրներ ունի Ադրբեջանի, Սիոնիստական ռեժիմի և Թուրքիայի հետ», ասել է Հեյդարին։ 

Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի փոխնախագահը հավելել է. «Վերջին 30 տարիներին  քանի որ  Ադրբեջանը, Հայաստանի դեմ պատերազմելու ուժ չուներ, մեծ արտոնություն է տվել Սիոնիստական ռեժիմին, ԱՄՆ-ին, Բրիտանիային ու Թուրքիային, որպեսզի նրանց միջոցով հետ ստանա Ղարաբաղը»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular