ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեղրիի երթուղու ստեղծումը շատ կարևոր գործոն կլինի Անդրկովկասում ընդհանուր կայունացման համար. ՌԴ ԱԳՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մեղրիի երթուղու ստեղծումը շատ կարևոր գործոն կլինի Անդրկովկասում ընդհանուր կայունացման համար: Այս մասին RBC-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Նա հիշեցրել է, որ այս տարվա հունիսի 2-ին, երբ տեղի ունեցավ եռակողմ աշխատանքային խմբի վերջին հանդիպումը, կողմերը զգալի առաջընթաց արձանագրեցին տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ շարժվելու ուղղությամբ։ «Բայց մենք կարծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, այն է՝ Մեղրիի երթուղու ստեղծումը, որը Ադրբեջանի հիմնական տարածքը կմիացնի Նախիջևանի հետ...»:

Պարզաբանելու համար, թե արդյոք նա նկատի ունի «Զանգեզուրի միջանցքը», դիվանագետը նշեց, որ «ի վերջո, խոսքը Հայաստանի տարածքով անցնող երկաթուղու մասին է, ուստի ես ինձ թույլ տվեցի օգտագործել Մեղրիի երթուղի անունը»։ «Այո, Ադրբեջանում դա կոչվում է Զանգեզուրի միջանցք։ Որպեսզի ձեւակերպումը հարմար լինի բոլորին, ասենք այսպես՝ մենք ակտիվորեն օգնում ենք մեր ադրբեջանցի և հայ գործընկերներին համաձայնության գալ։

Մենք կարծում ենք, որ այս համաձայնագիրը շատ կարևոր գործոն կլինի Անդրկովկասում ընդհանուր կայունացման համար։ Դա կնպաստի Անդրկովկասի բոլոր պետությունների տնտեսական զարգացմանը, քանի որ այս դեպքում Հայաստանը հնարավորություն կունենա դառնալ տրանսպորտային և լոգիստիկ հանգույց, ամրապնդել և ընդլայնել իր տրանսպորտային կապերը Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի հետ։

Ադրբեջանը հնարավորություն կունենա անխափան ռիթմիկ տրանսպորտային կապեր ունենալ երկրի երկու հատվածների միջև։ Իսկ Անդրկովկասում իրավիճակի ընդհանուր կայունացումը կծառայի ապագայի համար Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության հիմքերի ամրապնդմանը։ Ուստի մենք հաստատակամ ենք շարունակելու խթանել այդ խորհրդակցությունները եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում»,- ասել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular