Ինչու է ՀԱՄԱՍ-ը սկսել հարձակումը․ ԱՄՆ մեկնաբանությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀԱՄԱՍ-ի հարվածները նպատակ ունեն խաթարել Իսրայելի և Սաուդյան Արաբիայի նոր մերձեցումը, այս կարծիքն է հայտնել National Interest ամերիկյան ամսագրի սյունակագիր Կառլոս Ռոան։
«Համասի հարձակումը, Իսրայելին վնաս հասցնելու իր ակնհայտ նպատակից դուրս, նպատակ ունի վետո դնել Իսրայելի և արաբ մուսուլմանական այլ պետությունների, հատկապես Սաուդյան Արաբիայի մերձեցման վրա: Երկրների միջև հարաբերությունների վերջին ջերմացումը, թեև իր սաղմնային փուլում է, ներկայացնում է մոնումենտալ փոփոխություն Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքականության մեջ»,- կարծում է հեղինակը։
Ըստ Ռոաի՝ ռազմական գործողությունների բռնկումը Սաուդյան Արաբիային ծանր դրության մեջ է դրել։ Հեղինակը պնդում է, որ Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու Էր-Ռիադի վերջին քայլերը պայմանավորված էին Իրանի տարածաշրջանային նկրտումներին հակազդելու ցանկությամբ, ինչպես նաև իսրայելական տեխնոլոգիաներին հասանելիություն ձեռք բերելու ցանկությամբ: Այնուամենայնիվ, Սաուդյան Արաբիայի պատմականորեն խորը արմատավորված աջակցությունը պաղեստինյան գործին, ըստ Ռոայի, կսահմանափակի Ռիադի կարողությունը հետամուտ լինել այս նպատակին՝ վախենալով սեփական բնակչության արձագանքից: