Թբիլիսիում հայ մարզիկները ջախջախել են ադրբեջանցի մրցակիցներին (Տեսանյութեր)
ՎԻԴԵՈՎրաստանի մայրաքաղաք Թբիլիսում երեկ տեղի է ունեցել Կունգ ֆուի Եվրասիայի գավաթի մրցաշարը, որին մասնակցել են Ուզբեկստանի, Դաղստանի, Վրաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի հավաքականները։
Կունգ ֆուի Հայաստանի հավաքականը մրցաշարից 11 ոսկե մեդալ է նվաճել, 1՝ բրոնզե։
Հայաստանի ընտրանու 2 մարզիկ մրցել են ադրբեջանցի մարզիկների հետ։ Երկու մարտում էլ հայերը հաղթանակ են տարել, որից մեկը մարտն ակնհայտ պարտվելու ու հետագա պայքարը վարել չկարողանալու պատճառով դադարեցրել է իր մասնակցությունը։
Ադրբեջանցի մարզիկների նկատմամբ հաղթանակ են տարել մինչև 57 կգ քաշային կարգում 17-19 տարեկանների հավաքականի մարզիկ Հայկ Գասպարյանն ու մինչև 57 կգ քաշային կարգում 15-17 տարեկանների հավաքականի մարզիկ Վարդան Աբրահամյանը։
Նշենք, որ Հայաստանի Կունգ ֆուի ֆեդերացիան մրցաշարին մասնակցել է Հայաստանի ու Արցախի մարզիկներով։