ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


293 արցախցի շարունակում է բուժումը ՀՀ ԲԿ-ներում, 11–ը ծայրահեղ ծանր վիճակում են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այս պահի դրությամբ ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացրել է՝ 293 բուժառու շարունակում է բուժումը տարբեր ԲԿ-ներում, 106-ի վիճակը շարունակում է մնալ ծանր, 11-ինը՝ ծայրահեղ ծանր:

Այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ տվյալներ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների և պայթյունի հետևանքով Հայաստան տեղափոխված և մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններում բուժում ստացող անձանց վերաբերյալ:

Նրա խոսքով՝ նախօրեին Հայաստանի բժիշկների և Իտալիայից ժամանած բժիշկների քննարկման արդյունքում որոշվել է՝ 5 պացիենտ բուժումը շարունակելու է Իտալիայում:

«Գործընթացը շարունակվում է, մենք շուտափույթ ապաքինում ենք մաղթում բոլոր հիվանդներին»,- ասաց Նազելի Բաղդասարյանը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ 4 բուժառու մեկնել էր Բուլղարիա, 5-ը՝ Ֆրանսիա:

«Ցանկանում եմ ևս մի կարևոր տվյալի անդրադառնալ: Ժամանածների շուրջ 14 տոկոսն ամրագրվել և կցագրվել է առողջապահական առաջնային բուժհաստատություններում, այս դեպքում ամբուլատորիաներում և պոլիկլինիկաներում 13 999 պացիենտ ունենք, որոնք շարունակում են իրենց բուժումը: Առողջապահության նախարարությունը նաև 915 զանգ է ստացել թեժ գծին, որով տրվել է խորհրդատվություն»,- տեղեկացրեց Բաղդասարյանը՝ հավելելով, որ զուգահեռ այս գործընթացին՝ տեղահանված մեր հայրենակիցներին տրամադրվում են տաք սնունդ, հագուստ, դեղամիջոցներ, ինչպես նաև կազմակերպվում է կրթության գործընթացը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular