ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է նշանակում Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Vedomosti.ru-ն գրում է, որ Հայաստանի Ազգային ժողովը հոկտեմբերի 3-ին վավերացրել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի կանոնադրությունը։ Վավերացմանը կողմ է քվեարկել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 60 պատգամավոր (պահանջվում էր 54 ձայն): Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների 22 պատգամավորը դեմ են քվեարկել։

Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումն իրոք ուղղված է միջազգային ասպարեզում Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու իրավական լծակներ ձեռք բերելուն, բացատրել է իրավաբանական գիտությունների դոկտոր Ալեքսեյ Իսպոլինովը։ Բացի այդ, այդ փաստաթղթի վավերացումը սովորաբար հանդիսանում է իրավական նորմերը եվրոպականի հետ սինխրոնիզացնելու և ԵՄ-ի հետ կապերը մինչև ասոցացման համաձայնագրերին հասցնելու պայմաններից մեկը, շարունակել է նա, բայց Բաքվի վրա ճնշումների գործնական իրականացումը ՄՔԴ-ի և Հռոմի ստատուտի միջոցով, որը չի վավերացվել Ադրբեջանի կողմից` խիստ կասկածելի է։ Փաստաթղթի դրույթները առնվազն չեն կարող օգտագործվել Լեռնային Ղարաբաղի դեպքում, քանի որ դրանք գործում են միայն ստորագրող երկրի տարածքում։ Կարելի է ենթադրել, որ ՄՔԴ-ին ուղղված դիմումները Հայաստանի կողմից կօգտագործվեն Ադրբեջանի հետ սահմանային հակամարտությունում միջազգայնորեն ճանաչված սահմանների խախտման դեպքում։ Ռուսաստանի հետ ՄՔԴ համաձայնագիրն ակնհայտորեն նման է իր քաղաքացիներին չհանձնելու ավելի քան 100 համաձայնագրերին, որոնք ԱՄՆ-ը կնքել է Հռոմի ստատուտը ստորագրողների հետ, շարունակել է փորձագետը։ «Այժմ իրավիճակը հայելային է. երկկողմ համաձայնագրի նախաձեռնողը ստորագրող երկիրն է, այլ ոչ թե` վտանգվածը։ Բայց Ռուսաստանի մտավախություններն արդարացված են: ԱՄՆ-ում այդ համաձայնությունների նախադեպեր դեռ չկան։ Բացի այդ, ցանկացած նման համաձայնագիր կարող է չեղարկվել, եթե փոխվի քաղաքական իրավիճակը, ինչը լավ են հասկանում ԱԳՆ-ում և Կրեմլում»,- պարզաբանել է Իսպոլինովը։

Երբ Հայաստանը առաջ քաշեց Հռոմի ստատուտին միանալու գաղափարը, հիմնական դրդապատճառը ղարաբաղյան իրադարձությունների համատեքստում ադրբեջանցի զինվորականներին քրեական պատասխանատվության ենթարկելն էր, բայց ՄՔԴ-ի հարցի նորացումը համընկավ Լաչինի միջանցքի շրջափակման և Ռուսաստանի անգործության մեղադրանքների հետ, հիշեցրել է ՄԳԻՄՕ-ի Հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ստանիսլավ Պրիչինը: Սա արդեն իմիջային հարված է Մոսկվային, շարունակել է նա։ Ադրբեջանը Հռոմի ստատուտի կողմ չէ, և դժվար է կիրառել ՄՔԴ-ի որոշումը Բաքվի դեմ, ասել է Պրիտչինը, բայց ՄՔԴ-ի հարցը շոշափելի խնդիր է ռուս-հայկական հարաբերությունների համար, քանի որ դատարանի որոշումների ճանաչումն իրականում նշանակում է միանալ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու արշավին, և Պուտինի երևանյան այց նման պայմաններում չափազանց դժվար է պատկերացնել։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular