ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պերմյակովը թաքնվե՞լ է պոմպակայանում. եզրակացություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում այսօր շարունակվեց Ավետիսյանների սպանության գործով դատական նիստը:

Դատարանը այս փուլում հետազոտում է քրեական գործի ապացույցները: Նիստը սկսվելուն պես դատարանը ընթերցեց ռազմաբազայի բժշկական մասի ժամանակավոր պատասխանատուից ստացված գրությունն այն մասին, որ ամբաստանյալ Պերմյակովը ամբողջական ախտորոշման կարիք ունի: Դատավոր Հարություն Մովսեսյանի հարցին՝ ինչպե՞ս ես քեզ զգում, Վալերի Պերմյակով, վերջինս ասաց՝ նորմալ:

Մեղադրող դատախազ Գեւորգ Գեւորգյանը հրապարակեց փորձաքննության եզրակացությունը, որի հետեւությունների համաձայն՝ փորձաքննությանը ներկայացված Վալերի Պերմյակովից ստացված մազի եւ արյան նմուշներում թմրամիջոցի կամ հոգեմետ նյութերի հետքեր չեն հայտնաբերվել: Ներկայացված արյան նմուշում ալկոհոլ չէր հայտնաբերվել: Փորձաքննության էին ներկայացվել նաեւ 102-րդ ռազմաբազայի 12 զինծառայողներից վերցված նմուշներ, որոնցում թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր չէին հայտնաբերվել, չէր հայտնաբերվել նաեւ ալկոհոլ:

Քրեական գործի նյութերի հրապարակման ընթացքում պարզ դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը (Ավետիսյանների սպանության գործով նախաքննությունն իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեում) գրություն է հասցեագրել Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ գեներալ-մայոր Վ.Վ. Բիրյուկովին, որով խնդրել է թույլ տալ հարցաքննել մի քանի անձանց: Հրապարակվեց տեղանքի զննության արձանագրությունը, որի ընթացքում սահմանապահ ծառայության աշխատակիցը մատնացույց էր արել այն տարածքը, որտեղից հայտնաբերել էին ամբաստանյալ Վալերի Պերմյակովին: Աշխատակիցը հայտնել էր, որ 2015թ. հունվարի 13-ին՝ ժամը 00:05-ին, իր դիտակետից նկատել է լապտերի լույս, ապա նկատել են շարժվող անձի, բռնել նրան: Հրամայել են նրան կանգ առնել, սակայն նա շարունակել էր քայլել, ապա բացականչել է՝ կանգ առ, կկրակեմ, սակայն դա էլ չի կանգնեցրել նրան, իրականացվել է մեկ նախազգուշական կրակոց:

Սույն փաստաթղթին կցված էին նաեւ լուսանկարներ պոմպակայանից, որտեղ, մեղադրյալ Պերմյակովի ցուցմունքի համաձայն՝ նա որոշ ժամանակ մնացել է, որտեղ, ըստ մեղադրողի, առկա են նաեւ ծածկոցներ: Քրեական գործում առկա էր նաեւ Քննչական կոմիտեի պաշտոնյայի գրությունը՝ ՌԴ քննիչին, որով վերջինս խնդրել էր ՀՀ քննչական կոմիտեին տրամադրել Վալերի Պերմյակովին հայտնաբերելու պահին նրա հագին եղած հագուստը, նրա մոտից առգրավված հեռախոսները՝ դատագենետիկական, դատակենսաբանական, դատաապրանքագիտական և համակարգչատեխնիկական փորձաքննություն նշանակելու համար:

Մեղադրող դատախազը հրապարակեց նաեւ դատաձգաբանական փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն՝ ինքնաձիգի փողում առկա են կրակոցի արգասիքներ, սակայն կրակոցի վաղեմությունը պարզել հնարավոր չէ՝ համապատասխան գիտական հիմնավորված գիտական մեթոդիկայի բացակայության պատճառով:

Սույն գործով հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 25-ին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular